Ապրիլ 03, 2018 07:30 Asia/Tehran
  • Հարևանների հետ Իրանի բարեկամությունը ռազմավարական այլընտրանք է. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ հարևանների հետ Իրանի բարեկամությունը ռազմավարական այլընտրանք է:

ԻՌՆԱ-ի երկուշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի երկրորդ գագաթնաժողովի կապակցությամբ Թուրքիայի «Ենի Շաֆաղ» օրաթերթում տպագրված հոդվածում նշել է, որ անվտանգությունն անգնահատելի ապրանք է Միջին Արևելքում: Նա գրել է. «Միջին Արևելքը վերածվում է նվազագույն անվտանգությամբ աշխարհագրական տարածքի»:

«Տարածաշրջանում ազդեցիկ արտասահմանյան երկրները շարունակ պատերազմի այլընտրանքն են ընտրում ու տարածաշրջանում իրարահաջորդ պատերազմներ հրահրելով, խաղաղության ի հայտ գալու և ամրագրվելու առիթ չեն ստեղծում»,-գրել է Զարիֆը:

Իրանի արտաքին դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Իրանի ու հարևանների անվտանգության հիմքում ընկած է ՄԱԿ-ի փաստաթղթերում ընդգծված ընդհանուր սկզբունքների հանդեպ հավատարմությունե: Նա հայտարարել է. «Իրանն ընդգծում ու աջակցում է տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, բռնի ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելը, ճգնաժամերի խաղաղ կարգավորումը, երկրների տարածքային ամբողջականության հարգումը, այլ երկրների ներքին հարցերին միջամտելուց խուսափելն ու ինքնորոշման իրավունքը»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընկերակցելու է Սիրիայի զարգացումները հետապնդելու և Աստանայի բանակցային գործընթացը քննարկելու նպատակով գումարվելիք Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, այսօր՝ երեքշաբթի Անկարա մեկնող ԻԻՀ նախագահին:

 

Պիտակ