ԻԻՀ առաջնորդը կարևորել է Իրանի բանակի շարունակական առաջընթացն ու հզորացումը
Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար՝ Այաթոլլահ Խամենեին, բարձր գնահատելով բանակի հին անձնակազմի արժեքավոր աշխատանքն ու փորձը, հույս է հայտնել երիտասարդ անձնակազմի փայլուն ապագայի կապակցությամբ: Նա կարևորել է բանակի շարունակական առաջընթացն ու հզորացումը:
Այսօր կեսօրին, ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի մի խումբ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Առաջընթացը պետք է շարունակվի, որպեսզի բանակը վաղը լինի ավելի հզոր, ավելի գործունյա և ավելի հեղափոխական»:
Բանակի և ռազմացամաքային ուժերի օրվա առիթով կայացած հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, խոսքն ուղղելով բանակի երիտասարդներին, ընդգծել է.«Սիրելի երիտասարդներ, ձեր ամբողջ նախաձեռնությունները, ջանքերն ու պոտենցիալները ծառայեցրեք բանակի առաջընթացին ու հզորացմանը»:
Ֆարվարդինի 29-ը (Ապրիլի 18-ը) Իրանի օրացույցում հռչակվել է որպես Իսլամական հանրապետության բանակի և ցամաքուժի օր: