Ապրիլ 24, 2018 07:16 Asia/Tehran
  • Զարիֆ. Սաուդացիները եկան ԱՄՆ, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե Իրանը սպառնում է տարածաշրջանին

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Այն պայմաններում, երբ տարածաշրջանը երկխոսության կարիք ունի, սաուդացիներն ԱՄՆ եկան, որրպեսզի այնպիսի տպավորություն ստեղծեն, թե Իրանի սպառնալիք է համարվում տարածաշրջանի համար»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի երեկոյան ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի հետազոտական կենտրոնում անդրադառնալով տարածաշրջանում ընթացող բախումներին և այն կետին, որ տարածաշրջանը փոփոխությունների խիստ կարիք է զգում, ասել է. «Որպես առաջին ու գլխավոր քայլ, անհրաժեշտ է վերջ  տալ տարածաշրջանում երկխոսության բացակայությանը»:

Զարիֆը  նշել է, որ տարածաշրջանում խնդիրների կարգավորման համար, անհրաժեշտ է  հավատարիմ պիտի  մի շարք սկզբունքների: Նա հավելել է. «Տարածաշրջանում խնդիրների կարգավորման համար տարածաշրջանի երկրները պետք է հավատարիմ մնան մի շարք սկզբունքների, այդ թվում՝ չմիջամտեն միմյանց ներքին հարցերին ու վստահության ստեղծման ուղղությամբ քայլեր ձեռնարկեն»:

«Հզոր տարածաշրջան ունենալու համար չպիտի ձգտել տարածաշրջանում լինել ամենաուժեղը ու եթե մի երկիր փորձի նման բան անել, տարածաշրջանի ոչնչացման ուղղությամբ քայլ վերցրած կլինի»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծելով, որ ներկա դարում պատերազմները հաղթողներ չունեն ու բոլորը պարտվող են:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ հեգեմոնիայի  ազդեցության շրջանը երկար ժամանակ է ինչ ավարտվել է, սակայն ԱՄՆ-ն սառը պատերազմն ավարտվելուց հետո կրկին ձգտում է այդ ընթացքը շարունակել: Նա ասել է. «Եթե տարածաշրջանը դեպի հիմնական փոփոխություն չառաջնորդվի, մի կողմ թողած վաճառված զենքի քանակն ու արժեքը, ԱՄՆ-ն կրկին տուժելու է, քանի որ պարտավոր է լինելու ավելի մեծ ծախսեր կատարել»: 

Պիտակ