Ապրիլ 29, 2018 06:19 Asia/Tehran
  • Զարիֆ. Աստանայի գործընթացը միակ ակտն է, որ կարող է Սիրիայում կայուն խաղաղության հանգեցնել

Շաբաթ օրը, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ Մոսկվայում կայացած մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Այս պահին Աստանայի գործընթացը միակ ակտն է, որ կարող է ՄԱԿ-ի և ուրիշների համագործակցությամբ Սիրիայում արդար ու կայուն խաղաղության հանգեցնել»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պիտի աջակցի Աստանայի գործընթացին ու Սոչիի նստաշրջանում ընդունված որոշումների համաձայն դիվանագիտական լուծման հանգելուն: Նա հավելե, է. «Սիրիայի ճգնաժամը կարող է կարգավորել բացառապես դիվանագիտական միջոցներով»:

«Աստանայի գործընթացը երաշխավորող երեք երկրները ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակում շարունակ իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության ու ազգային միասնականության պես ընդհանուր սկզբունքներին ու նաև այդ երկրի ճգնաժամին շտապ լուծում տալուն»,-հայտարարել է Զարիֆը:

Նա միջազգային հանրությանը կոչ է արել Սիրիայի վերակառուցման համար շտապ կերպով օժանդակություն ցուցաբերել այդ երկրի ժողովրդին:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է. «Ռուսաստանն, Իրանն ու Թուրքիան ընդգծում են Սիրիայի մասնատմանն ուղղված ջանքերի անընդունելի լինելը»:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Աստանայի գործընթացը Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար աշխարհում հաջողած միակ նախաձեռնությունն է:  «Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան Աստանայի գործընթացի շրջանակներում ակտիվորեն համագործակցում են». ասել է նա:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ նստաշրջանին մասնակցելու նպատակով, շաբաթ առավոտյան ժամանել է Մոսկվա:

ԻԻՀ-ն, որպես տարածաշրջանում ազդեցիկ երկրներից մեկը, մշտապես ձգտել է Միջին Արևելքում գոյություն ունեցող ճգնաժամերի, այդ թվում՝ Սիրիայի ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով լուծմանը:

Պիտակ