Մայիս 12, 2018 07:22 Asia/Tehran
  • Զարիֆը  ՀԳՀԾ-ի հարցով  հանդիպում է չինացի, ռուս ու եվրոպացի պաշտոնակիցներին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը տեղեկացրել է խորհրդակցության ու մտքեր փոխանակելու նպատակով Իրանի դիվանագիտության կորպուսի ղեկավարի Չինաստան, Ռուսաստան ու Բելգիա այցի մասին:

Բահրամ Ղասեմին ուրբաթ օրն ասել է. «ԻԻՀ նախագահի կարգադրության շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Եվրոպայի և ՀԳՀԾ-ի մյուս կողմերի հետ խորհրդակցության ու մտքերի փոխանակման, ինչպես նաև Իրանի ժողովրդի շահերի երաշխավորման դեպքում միջուկային համաձայնության գոյատևման հնարավորությունը քննարկելու նպատակով,  ճեպայցներ է ունենալու  Չինաստանի, Ռուսաստանի և Բելգիայի ներկայացուցիչների հետ»:

«ԻԻՀ ԱԳ նախարարը կիրակի օրը հանդիպում ու զրույց կունենա չինացի պաշտոնատարների հետ, այնուհետև Պեկինից կմեկնի Մոսկվա և ռուս պաշտոնատարների հետ խորհրդակցությունից հետո՝ երեքշաբթի օրը Բրյուսելում կմասնակցի Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի ԱԳ նախարարների և ԵՄ արտաքին քաղաքականության համադրող Ֆեդերիկա Մոգերինու համատեղ նիստին»,-հայտարարել է Ղասեմին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց, որ ՀԳՀԾ-ն անարդյունավետ համաձայնություն է: Նա անհիմն մեղադրանքներ ներկայացրեց Իրանի դեմ և ստորագրեց ՀԳՀԾ-ից իր երկրի դուրս գալու հրամանագիրը:

Հարկ  է նշել, որ ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս հինգ երկրներն ու նաև աշխարհի շատ այլ երկրներ հովանավորել են համաձայնությունը:

 

Պիտակ