Մայիս 16, 2018 06:58 Asia/Tehran
  • Զարիֆը ՀԳՀԾ-ի հարցով հեռախոսազրույց է ունեցել եվրոպական երկրների ԱԳ նախարարների հետ

ԻԻՀ ԱԳ նախարարը Բրյուսելում ՀԳՀԾ-ի հարցով հեռախոսազրույց է ունեցել իր իտալացի, բուլղար, ավստրիացի ու իսպանացի պաշտոնակիցների հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս հեռախոսազրույցների ժամանակ խոսել է ՀԳՀԾ-ի և որպես ժամանակակից շրջանում դիվանագիտական եզակի նվաճում, դրա պահպանման անհրաժեշտության մասին:

ԻԻՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներում ընդգծել է ՀԳՀԾ-ից Իրանի ժողովրդի շահը երաշխավորելու համար սեղմ ժամկետներում դիվանագիտության քայլեր անելու անհրաժեշտությունը:

Հեռախոսազրույցների ժամանակ Իտալիայի, Ավստրիայի, Իսպանիայի ու Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց աջակցությունը հայտնելով ՀԳՀԾ-ի գործադրման հանդեպ, ընդգծել են ՀԳՀԾ-ի պահպանման և դրանից Իրանի օգուտը երաշխավորելու ուղիների քննարկման համար եվրոպական երկրներիքայլերի անհրաժեշտությունը:

Եվրոպական չորս երկրների ԱԳ նախարարները հույս են հայտնել, որ ԻԻՀ-ի և եվրոպական երեք երկրների ԱԳ նախարարները երեքշաբթի գիշեր գումարվելիք նիստում համատեղ ու դրական հեռանկարների կհանգեն:

 

 

Պիտակ