Մայիս 22, 2018 07:00 Asia/Tehran
  • Զարիֆ.  ԱՄՆ-ի  հակաիրանական քաղաքականությունը պարտություն է կրել

ԻԻՀ ԱԳ նախարարն Իրանի դեմ ԱՄՆ պետքարտուղարի կողմից հայտարարված նոր ռազմավարությունն անվանել է «վերադարձ անցյալի վատ սովորություններին»: Նա հավելել է. «ԱՄՆ-ն ձախողած քաղաքականությունների ու պատրանքների գերին է, որոնք հատուկ նպատակներով նրան թելադրվում են որոշակի խմբերի կողմից»:

ԻՌՆԱ-ի երկուշաբթի գիշեր կատարած հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն Իրանի դեմ Վաշինգտոնի նոր ռազմավարության մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտությունների կապակցությամբ Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Իրանի ժողովուրդը երբևէ չի սարսափել ու չի սարսափելու ԱՄՆ-ի սպառնալիքներից»:

«ԱՄՆ-ն է այն ձախողած քաղաքականությունների ու պատրանքների գերին է, որոնք հատուկ նպատակներով թելադրվում են որոշ խմբերի կողմից Վաշինգտոնը կրկնում է նույն սխալ ընտրությունները և  բնականաբար քաղելու է նույն վնասակար արդյունքը»,-գրել է Զարիֆը:

«Իրանն անտեսելով ԱՄՆ-ի սպառնալիքներն ԱՄՆ-ի հրաժարումից հետո ՀԳՀԾ-ի իրագործման ուղղությամբ համագործակցելու է իր գործընկերների հետ»,-ընդգծել է նա:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի երեկոյան անհիմն մեղադրանքներով հագեցած ելույթում հայտարարեց ՀԳՀԾ-ից հրաժարվելուց հետո Իրանի կապակցությամբ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունը:

Պոմպեոն հայտարարեց, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելուց հետո ԱՄՆ-ն ցանկանում է խստացնել Իրանի դեմ ֆինանսական ճնշումները ու աննախընթաց պատժամիջոցները, կանխել տարածաշրջանում Թեհրանի ներազդեցությունն ու հեգեմոնիան և կասեցնել Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրերը:

 

Պիտակ