Մայիս 29, 2018 07:23 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի օրը Նյու Դելիում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջի հետ հանդիպումից հետո ասել է. «Հնդկաստանը հստակ հայտարարել է, որ չի պաշտպանելու ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ Իրանն ու Հնդկաստանը մտադիր են բոլոր բնագավառներում շարունակել ու ընդլայնել հարաբերությունները: Նա հավելել է. «Այս հանդիպման ժամանակ գննարկվել են այնպիսի հարցե, ինպես՝ նավթի հայտնաբերումն ու նավթային համատեղ նախագծերի իրականացումը, երկու երկրի միջև   ուղղակի առևտրի, արտարժութային փոխանակումների, ազգային արժույթի օգտագործման, Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահարի նավահանգստի, Հյուսիս-հարավ միջանցքի և երկու երկրի միջև տարանցիկային ընդլայնված համագործակցության հարցերը»:

«Միջազգային հանրությունը ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը: Նա գոհունակություն է հայտնել Հնդկաստան կատարած ուղևորության արդյունքների կապակցությամբ:

Զարիֆն ընդգծել է, որ Իրանի առևտրական գործընկերներն էլ պետք է նույն ուղղությունը որդեգրեն: Նրա խոսքերով. «Եթե ԻԻՀ-ն իր գործընկերներից ստանա անհրաժեշտ երաշխիքները, ՀԳՀԾ-ն կկարողանա շարունակել իր գոյությունը»:

ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի առավոտյան քաղաքական ու տնտեսական մի պատվիրակություն գլխավորելով կեկնել էր Նյու Դելի:

Զարիֆի այցը Հնդկաստան տեղի է ունենիւմ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի դիվանագիտական  ակտիվության շրջանակներում:

 

Պիտակ