Սեյյեդ Հասան Խոմեյնի.«Ոչ ոք չպետք է Իրանի սեփականության մենաշնորհի հավակնություն ունենալ»
(last modified Thu, 31 May 2018 13:21:50 GMT )
Մայիս 31, 2018 17:51 Asia/Tehran
  • Սեյյեդ Հասան Խոմեյնի.«Ոչ ոք չպետք է Իրանի սեփականության  մենաշնորհի հավակնություն ունենալ»

Հոգելույս Իմամ Խոմեյնիի թոռը՝ Հոջջաթ-օլ-էսլամ Սեյյեդ Հասան Խոմեյնին ասել է.«Իրանցի լինելը այս երկրում ապրող բոլոր ազգությունների ու անձանց ընդհանրությունն է և ոչ ոք չի կարող այս հինավուրց երկրի մենաշնորհի հավակնություն ունենալ»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը , երեկ երեկոյան, ԻԻՀ հիմնադիր հոգելույս Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հոջջաթ-օլ-էսլամ Սեյյեդ Հասան Խոմեյնին ասել է.«Մենք նախքան մուսուլման, քրիստոնյա, հրեա կամ զրադաշտական լինելը, բոլորս մարդ ենք և Ադամի զավակները»:

Նա հստակեցրել է.«Մարդկությունը մեր ինքնությունն է:Այն համարվում է բոլոր կրոնների ու դրանց հետևորդների ընդհանրությունը»:

Նա նաև նշել է.««Այն ինչ ցանկանում ես քեզ համար, ցանկացիր նաև ուրիշների համար և այն ինչ չես ցանկանում քեզ համար, մի ցանկացիր ուրիշների համար» սկզբունքը  վերաբերում է և՛ մուսուլմաններին, և՛ հրեաներին, և՛ զրադաշտականներին, և՛ ասորիներին և՛ հայերին ու  մեր երկրում ապրող այլ կրոնների հետևորդներին»:

«Մեր նախնիները պատմության չափ հին երկիր են ունեցել ու պահպանել են այն, ուստի մենք էլ պետք է ձեռք-ձեռքի տանք և այն կերտենք գալիք սերունդների համար»,հավելել է Սեյյեդ Հասան Խոմեյնին: 

Իրանում փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ Սեյյեդ Հասան Խամեյնիի հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցին՝  հունիսի 4-ին նվիրված միջոցառումների շրջանակում: 

Պիտակ