Լուսահոգի Իմամ Խոմեյնիի գաղափարներն ու ուղին օրինակ են հանդիսանում աշխարհի ազատախոհների համար
(last modified Sun, 03 Jun 2018 14:49:12 GMT )
Հունիս 03, 2018 19:19 Asia/Tehran
  • Լուսահոգի Իմամ Խոմեյնիի գաղափարներն ու ուղին օրինակ են հանդիսանում աշխարհի ազատախոհների համար

Լիբանանցի մուսուլման ու քրիստոնյա ազդեցիկ դեմքեր լուսահաոգի Իմամ Խոմեյնիի մահվան 29-րդ տարելիցի առիթով կազմակերպված հիշատակի արարողություններին ունեցած ելույթում ընդգծել են. «Լուսահոգի Իմամ Խոմեյնիի գաղափարներն ու ուղին չեն սահմանափակվում Իրանում, այլև օրինակ են հանդիսանում ողջ աշխարհի ազատախոհների համար»: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Բեյրութում Իրանի դեսպանատանը լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը Լիբանանի խորհրդարանի պատգմավոր Այուբ Համիդն ասել է. «Իմամ Խոմեյնին մշտապես հավատացյալների սրտում ու հոգում է և հիշեցնում է ազատասիրությունը: Մենք կարող ենք ոգեշնչվել Իմամ Խոմեյնիի ուսուցումներից»:

Պաղեստինի իսլամական խորհրդի նախագահ Շեյխ Մոհամմեդ Նիմր Զաղմութն ասել է.«Իմամ Խոմեյնիի հեղափոխությունը աշխարհի մուսուլման ժողովուրդների օգտին էր, հատկապես այս հեղափոխությունը Ալ-Աղսա մզկիթի ու Պաղեստինի ազատագրման համար էր և ով ցանկանում է հետևել Իմամ Խոմեյնիին, պետք է ընթանա Ղոդսի, Պաղեստինի և ազատության ուղղությամբ»:

Լիբանանի  Մարոնի համայնքի Պշարա Ռայի պատրիարքի ներկայացուցիչ Աբդու Աբուքասեմն ասել է. «Պետք է ուսումնասիրել Իմամ Խոմեյնիի  կյանքը, որպեսզի օգտագործենք այն բոլոր դրական կողմերը, որոնք ունի այս հեղափոխությունը»:

Պիտակ