Թեհրանի հայոց թեմի առաջնորդ. Լուսահոգի Էմամ Խոմեյնին շարունակ ընդգծում էր կրոնական փոքրամասնությունների ազատությունները
(last modified Sun, 03 Jun 2018 17:11:50 GMT )
Հունիս 03, 2018 21:41 Asia/Tehran
  • Թեհրանի հայոց թեմի առաջնորդ. Լուսահոգի Էմամ Խոմեյնին շարունակ ընդգծում էր կրոնական փոքրամասնությունների ազատությունները

Թեհրանի հայոց թեմի առաջնորդն ասաց. « Լուսահոգի Էմամ Խոմեյնին շարունակ ընդգծում էր կրոնական փոքրամասնությունների ազատությունները»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տեր Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը կիրակի օրը Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կայացած արարողության ընթացքում ցավակցություն հայտնելով լուսահոգի Էմամ Խոմեյնու վախճանման տարելիցի կապակցությամբ. «ԻԻՀ հիմնադիրը շարունակ ընդգծում էր փոքրամասնությունների կրոնական ազատություններն ու նաև նրա կրոնական ու հասարակական իրավունքների հարգվելը»:

Երկուշաբթի՝ 1397 թվականի խորդադ ամսվա 14-ը, հունիսի 4-ը, ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու վախճանման 30-րդ տարելիցն է:

«Կրոնական փոքրամասնությունների գոյությունը ցակացած երկրի համար մշակութային ու հասարակական բազմազանություն է ապահովում և մշակութային ու հասարակական բազմազանությունն աշխարհի շատ երկրների ուշագրավ յուրահատկությունն է և ԻԻՀ-ի շնորհիվ աստվածային կրոնների հետևորդներն Իրանում իրենց արարողությունները կատարելու և տոները նշելու ազատություն ունեն»,-հայտարարեց Սեպուհ Արք. Սարգսյանը:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը նաև հավելեց. «Իրենց յուրահատուկ մշակույթով, համոզումներով ու ավանդույթներով Իրանում աստվածային կրոնների հետևորդների ու տարբեր ազգությունների ներկայության անցյալը ծիածանի նման լուսավորում է Իրանի երկինքը և վկայում է այս երկրի ժողովրդի անխախտելի ու ամուր միասնականության մասին»: 

Պիտակ