Լուսահոգի Էմամ Խոմնեյնին՝ Իրանի ժողովրդի վերածննդի խորհրդանիշ. ԻԻՀ առաջնորդ
Մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքը կիրակի օրը՝ լուսահոգի Էմամ Խոմեյնու վախճանման տարելիցի սեմին վերահրապարակել է 1999 թվականի մարտի 21-ի ելույթի տեքստը:
Հունիսի 4-ը ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու մահվան 30-րդ տարելիցն է:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ լուսահոգի Էմամ Խոմնեյնուն Իրանի ժողովրդի վերածննդի խորհրդանիշն էր: «Իրանի ժողովուրդը դարեր շարունակ ու եթե շատ էլ հեռու չգնանք՝ հենց վերջին դարերի ընթացքում դատապարտված է եղել հանդուրժելու այնպիսի անձանց տիրապետությունը, որոնց իշխանության հիմքում ընկած է եղել բռնությունը: Նրանք իշխանության էին գալիս արյունալի կոտորածների արդյունքում», ասել է նա:
«Այս երկրի իշխանավորները բռնապետեր էին: Լինում էին հհարկե նաև վճռակամ մարդիկ, որոնք կառավարման ընթացքում գոնե կարողանում էին ի ցույց դնել որոշ ասպարեզներում Իրանի ժողովրդի հզորությունն, բայց շատերը դա էլ չունեին: Ու երբ նրանք մահանում էին, առանց արժանավորություն ունենալու նրանց փոխարինում էին նրա ժառանգները, նրանց որդիները, եղբայրները կամ եղբորորդիները՝ առանց ժողովրդի մասնակցության»,-ընդգծել է ՆՎ Այաթոլլահ Խամենեին:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոսքերով, Իրանի ժողովուրդը դարեր շարունակ այդպես է ապրել: Նա հավելել է. «Նրանցից վերջինը բռնապետ շահն էր, որ իշխանության հասավ պետական հեղաշրջման արդյունքում և հիսուն տարուց ավելի աճուրդի հանելով Իրանի ժողովրդի գոյությունն, ապրեց իր իշխանության կյանքի վերջին տարիները»: