Իրանում աստվածային կրոնների հետևորդների խաղաղ համակեցությունը լուսահոգի Իմամ Խոմեյնիի կարևորագույն ձեռքբերումներից է
«Իրանում աստվածային տարբեր կրոնների հետևորդների խաղաղ համակեցությունը լուսահոգի Իմամ Խոմեյնիի և իսլամական հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից է».ասել է զրադաշտականների միության տնօրենը:
ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, հարգելով ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի հիշատակը, Ռոստամ Խոսրավյանին ասել է. «Իրանում կրոնական փոքրամասնությունների ազգային միասնությունն ու միաբանությունն իսլամական հեղափոխության և լուսահոգի Իմամ Խոմեյնիի մյուս ձեռքբերումներից են համարվում»:
ԻԻՀ զրադաշտականների միության տնօրենը նշել է, որ կրոնական փոքրամասնությունները երբեք իրենց առանձնացած չեն համարել համակարգից և Իրանի ժողովրդի հետ համաքայլ, մշտապես ներկա են եղել բոլոր ասպարեզներում:
Նշելով, որ լուսահոգի Իմամ Խոմեյնին միշտ եղել է ընչազուրկների ու իրավազրկվածների կողքին, Խոսրավյանին ասել է.«Այսօր բոլոր ազգերն ու տարբեր կրոնների հետևորդները Իրանում հաշտ ու համերաշխ ապրում են կողք-կողքի և դա նույնպես իսլամական հեղափոխության ձեռքբերումներից է»: