Ռաբբի Համամի Լալեզար.«Իմամ Խոմեյնին տարբեր կրոնների հետևորդներին ցույց է տվել սրտակցության ուղին»
(last modified Mon, 04 Jun 2018 11:43:29 GMT )
Հունիս 04, 2018 16:13 Asia/Tehran
  • Ռաբբի Համամի Լալեզար.«Իմամ Խոմեյնին  տարբեր կրոնների հետևորդներին  ցույց է տվել սրտակցության ուղին»

Իրանի հրեաների հոգևոր առաջնորդը աստվածային տարբեր կրոնների հետևորդների միջև միաբանությունն ու սրտակցությունը համարել է իսլամական հեղափոխության, մասնավորապես Իմամ Խոմեյնիի նվիրած բարիքներից»:

Երկուշաբթի օրը ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, հարգելով Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր, լուսահոգի իմամ Խոմեյնիի վառ հիշատակը, ռաբբի Յունես Համամի Լալեզարն ասել է.«Իսլամն առավել քան մյուս կրոնները, փոքրամասնություններին կրոնական ազատություններ է տվել»:

«Իմամ Խոմեյնիի գաղափարախոսությունում կրոնական փոքրամասնություններն ազատ են իրենց ծեսերն ու հասարակական միջոցառումները կատարելու հարցում և իսլամական կառավարությունն իր պարտքն է համարում պաշտպանել այդ քաղաքացիների իրավունքներն ու ապահովել նրանց անվտանգությունը : Նրանք էլ ինչպես մուսուլմանները, Իրանի լիիրավ քաղաքացիներ են ու հարգանք են վայելում».-ասել է  Համամի Լալեզարը:

Իրանի հրեաների հոգևոր առաջնորդը հավաստիացրել է.«Հոգելույս Իմամ Խոմեյնին կարևորել է կրոնական փոքրամասնությունների հասարակական ու կրոնական ազատությունները և նրանց հանգստի ապահովումն ու իրավունքների հարգումն իսլամական կառավարության պարտականությունն է համարել»:

 

 

Պիտակ