Իրանի առաջնորդի ներկայությամբ կայացավ ԻԻՀ հիմնադրի մահվան տարելիցի արարողությունը
ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու մահվան 29-րդ տարելիցի հանդիսությունը իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի, ժողովրդի տարբեր խավերի ներկայությամբ, կայացավ լուսահոգի Էմամ Խոմեյնու դամբարանում:
ԻԻՀ հիմնադրի մահվան տարելիցի հանդիսությունը լուսաբանել են ավելի քան 300 արտասահմանցի լրագրողներ:
Հանդիսության ժամանակ ունեցած ելույթում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. «30 տարի է ինչ այս օրը խոսում են մեծարգո Էմամի մասին: Այսուհետ էլ մեր ժողովուրդը շարունակելու է խոսել Էմամի մասին, քանի որ Էմամը հեղափոխության խորհրդանիշն էր և այս երկիրն առանց հեղափոխության հզոր շարժիչի չէր կարող հանսել իր նպատակներին ու մեծ երազանքներին»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով աշխարհի շիաների առաջին առաջնորդ Էմամ Ալիի և լուսահոգի Էմամ Խոմեյնու մահվան տարելիցների համընկնմանը, նշել է. «Էմամ Ալիի անհատականության մեջ գոյություն ունեցող յուրահատկությունները նույնությամբ նկատվում են նաև մեր հանգուցյալ Էմամի մոտ: Խրոխտությունը, վճռակամությունը և բռնակալների ու չարագործների հանդեպ ամուր դիմադրությունը, որ ամուր ժայռի նման դիմակայեց Փահլավիի նեխած ռեժիմին, լեռան նման դեմ կանգնեց ԱՄՆ-ին, սպառնալիքներին, պարտադրյալ 8-ամյա պատերազմում դիմակայեց ոտնձգող Սադդամին ու նաև ներքին սադրանքներին»:
Մեծարգո առաջնորդի արտահայտություններին ամբողջությամբ կանդրադառնանք մեր հաջորդ եթերաժամերում: