Հունիս 07, 2018 19:10 Asia/Tehran
  • Զարիֆ. ՀԳՀԾ-ի անդամ երկրները պետք է երաշխիքներ տան Իրանին

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ եթե ՀԳՀԾ-և պետք է շարունակվի, համաձայնության մնացած անդամները և այլ գործընկերները պետք է երաշխիքներ տան Իրանին հասցված վնասի դիմաց ազգային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակում հատուցում վճարելու կապակցությամբ:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը մի շարք երկրների արտաքին գործերի նախարարներին ուղղված նամակում հստակեցրել է, որ  2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների   դուրս գալուց հետո, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պումպեոը դիմել է Իրանին և աշխարհի մնացած երկրներին ՀԳՀԾ-ի տապալելու համար հանձնվել այդ երկիրին:

ԻԻՀ արտգործնախարարը հավելել է.-«Զավեշտական է որ Միջին Արևելքի տարածաշրջանում լարվածություն առաջացնող մի երկրի բարձրաստիճան պաշտոնյան, այժմ Իրանին է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ»: 

Զարիֆն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարը պետք է նաև բացատրի, թե ինչու է այդ երկիրը փորձել  մի քանի անգամ Սիրիայում ռազմական ուժ ստեղծել, որպեսզի պայքարի Բաղդադի կառավարության դեմ,  այժմ աջակցում է Սիրիայի ըդդիմությանը և որ օտարերկրյա  բանակը ներկայումս օկուպացրել է Սիրիայի տարածքի մի զգալի մասը առանց այդ երկրի  ժողովրդի և կառավարության թուլտվության:

Պիտակ