Հունիս 12, 2018 06:59 Asia/Tehran
  • Զարիֆն ուղևորվորում է Հավարաֆրիկյան Հանրապետություն

Հարավաֆրիկյան Հանրապետության պատասխանատուների հետ խորհրդակցության նպատակով, ԻԻՀ ԱԳ նախարարն այսօր կմեկնի այդ երկիր:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է. «ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ հարաբերությունների խորացման և այդ երկրի ավագ պաշտոնատարների հետ հանդիպման նպատակով, այսօր կմեկնի Պրետորիա»:

Այս ուղևորության ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարին կընկերակցի քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն:

Հարավային Աֆրիկայի երկրների մեջ Հարավաֆրիկյան Հանրապետությունն ամենախոշոր առևտրաշրջանառությունն ունի ԻԻՀ-ի հետ:

 

Պիտակ