Հունիս 13, 2018 06:56 Asia/Tehran
  • Զարիֆը հանդիպել է Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարարին

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, որ քաղաքա-տնտեսական մի պատվիրակության ընկերակցությամբ մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն, երեքշաբթի օրը հանդիպել է իր աֆրիկացի պաշտոնակցին: Կողմերը զրուցել են երկկողմ կարևոր հարցերի շուրջ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, սա Զարիֆի և Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարար Լինդիուի Սիսյուլուի բանակցությունների առաջին փուն էր: Կողմերը հանդիպելու են նաև այսօր:

ԻԻՀ ԱԳ նախարարն այսօր հանդիպելու է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոզային:

Զարիֆը Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Պրետորիա ժամանեց երեքշաբթի երեկոյան:

Զարիֆի Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած ուղևորությունն իրականացվել է ՀԳՀԾ-ի ու երկու երկրի միջև հարաբերությունների շրջանակներում:

Պիտակ