Հունիս 20, 2018 17:30 Asia/Tehran
  • Զանգանե .«Իրանը դեմ է նավթը որպես քաղաքական լծակ օգտագործելուն»

Վիեննայում կայացած Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ի 7-րդ միջազգային սեմինարի էներգետիկ համագործակցության նիստում ԻԻՀ նավթի նախարարն ասել է .«Իրանը դեմ է նավթը որպես քաղաքական և սպառողներին սահմանափակումների պարտադրման լծակ օգտագործելուն»:

Բիժան Նամդար Զանգանեն ասել է.«Կազմակերպությունը մշտապես պաշտպանել է նավթի հարմար գները: ԱՄՆ-ի նախագահն է եղել նավթի գների բարձրացման պատճառը»:

Զանգանեն նշել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, նավթի գները շուրջ վեց դոլարով բարձրացել են»:

Նշելով, որ Իրանը դեմ է նավթի բարձր գներին, Նամդար Զանգանեն ասել է .«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նավթի գների բարձրացման գլխավոր պատճառը քաղաքական բնույթ է կրում, գների իջեցման լուծումն էլ պետք է քաղաքական լինի»:

Իրանի նավթի նախարարը նավթի շուկայի կայունացումը պայմանավորել է շուկայում տարբեր կողմերի միջև համագործակցությամբ, ասելով.«ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ արտադրող երկրների միջև համաձայնության շնորհիվ, կայունացել է նավթի համաշխարհային շուկան»:

 

 

Պիտակ