Հուլիս 01, 2018 17:55 Asia/Tehran
  • Իրանն զգուշացրել է ՕՊԵԿ-ի համաձայնագրի խախտվելու կապակցությամբ

Իրանի նավթի նախարարը հայտարարել է.«Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ի ցանկացած անդամի կողմից նավթի արդյունահանման ավելացումը, որը կգերազանցի պայմանագրով նախատեսված պարտավորությունները, կհամարվի կազմակերպության համաձայնագրի խախտում:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Բիժան Նամդար Զանգանեն կիրակի օրը  Էմիրությունների էներգետիկայի նախարար և ՕՊԵԿ-ի հերթական նախագահ՝ Սոհեյլ Մոհամմեդ Ալ-Մազրուիին հղած նամակում գրել է.«ՕՊԵԿ-ի բոլոր անդամ երկրները պետք է հավատարիմ լինեն Վիեննայում ՕՊԵԿ-ի նիստում ընդունված որոշումներին ու սահմանված պարտավորություններին և խուսափեն ՕՊԵԿ-ի միասնությանն ու անկախությանը վնասող ցանկացած միակողմանի քայլից»:

«ՕՊԵԿ-ի անդամ երկրների ընդունած որոշման համաձայն՝ երկրները պետք է  ջանքեր գործադրեն 2018 թվականի հուլիսի  մեկից մինչև ճշտված ժամկետի ավարտը 100 տոկոսի   հասցնել  ՕՊԵԿ-ի հիմնարար կետերի իրականացումը»․ ասված է նամակում:

Իրանի նավթի նախարարն ընդգծել է.«Չպետք է ուրիշներին թույլ տալ քաղաքական քայլերով խախտել ՕՊԵԿ-ի միասնությունն ու անկախությունը»:

 

 

Պիտակ