Հուլիս 03, 2018 07:42 Asia/Tehran
  • Զարիֆն արձագանքեց Գերմանիայում իրանցի մի դիվանագետի կալանավորմանը

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը թուիթերյան գրառման մեջ արձագանքելով Փարիզում Մոնաֆեղին ահաբեկչական խմբի նիստում ռմբադրության մեղադրանքի անհիմն գործով Գերմանիայում իրանցի մի դիվանագետի կալանավորմանը, գրել է. «ԻԻՀ-ն դատապարտում է ցանկացած վայրում ցանկացած տեսակի բռնարարքն ու ահաբեկչությունը»:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը շաբաթ օրը հյուրընկալելով Մոնաֆեղին ահաբեկչական խմբի տարեկան համաժողովը կրկին վերածվեց արևմուտքում ահաբեկիչների սնման խորհրդանիշի:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Զարիֆը  նշել է, որ ԻԻՀ-ն պատրաստ է պատասխանել այս կապակցությամբ բոլոր մտահոգություններին: Նա հավելել է. «Զարմանալի է, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու ընկերակցությամբ իրանական պատվիրակության Եվրոպա կատարելիք այցի հետ միաժամանակշ առաջ է քաշվում Իրանի ենթադրյալ գործողության հարցն ու մի անձ կալանավորվում է»:

Զարիֆի ընդգծմամբ, ԻԻՀ նախագահի Շվեյցարիա ու Ավստրիա այցելությունն Իրանի ընդդիմությանն ու թշնամիներին մղել է սցենարներ մշակել՝ նպատակ ունենալով անազդեցիկ դարձնել ՀԳՀԾ-ի ամրապնդման ուղղությամբ Հասան Ռոհանու խորհրդակցություններն ու իրենց պարտավորությունների հանդեպ եվրոպացիների հավատարմության ընդգծումը:

Բելգիայի իշխանությունների տարածած հաղորդագրության համաձայն, իրանցի դիվանագետը Գերմանիայում բերման է ենթարկվել այս գործի կապակցությամբ: Վեըրջինս ավելի վաղ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի դեսպանատան դիվանագետներից է եղել:

 

Պիտակ