Հուլիս 16, 2018 16:31 Asia/Tehran

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականի բանակցության բովանդակությունը չի հրապարակվել»:

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական՝ Ալի Աքբար Վելայաթիի հանդիպմանը և Ֆինլանդիայի մայրաքաղաք՝ Հելսինկիում Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահների այսօր կայանալիք հանդիպման հետ դրա առնչությանը, Բահրամ Ղասեմին ասել է.«Այս հանդիպումը ոչ մի կապ չունի Իրանի վերաբերյալ հարցերի հետ և Թեհրանը ոչ մի ուղերձ չունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար»:

Ղասեմին հստակեցրել է.«Ռուսաստանում Վելայաթիի բանակցության բովանդակությունը չի հրապարակվել և այն ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում բանակցության հիմնական բովանդակությունը չէ»:

Ղասեմին հավելել է.«ՌԴ նախագահի հետ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականի հանդիպման ժամանակ,  քննարկվել են տարբեր հարցեր՝ երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային ոլորտներում»:

Եվրոպայի առաջարկած փաթեթից հետո Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում մնալու կամ դրանից դուրս գալու  Իրանի որոշման մասին Ղասեմին ասել է.«Եվրոպան երկար ժամանակ չունի որոշում կայացնելու համար, ուստի  չպետք է Իրանի տնտեսությունը  կախված պահել ՀԳՀԾ-ում մնացած գործընկերների կայացնելիք որոշումից»:

Պիտակ