Օգոստոս 08, 2018 07:14 Asia/Tehran
  • Զարիֆը պատասխանել է «Համաշխարհային խաղաղության» մասին Թրամփի թուիթերյան գրառմանը

Իրանի ԱԳ նախարարը երեքշաբթի օրը պատասխանեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թուիթերյան գրառմանը, որտեղ նա հայտարարել էր, թե պատժամիջոցների վերականգնմամբ ձգտում է «Համաշխարհային խաղաղության»:

Թրամփը երեքշաբթի օրը թուիթերյան մի գրառմամբ Իրանի հետ առևտրի կապակցությամբ զգուշացնելով ընկերություններին, գրեց. «Իրանի հետ առևտրական գործարք կնքելու դեպքում նրանք կզրկվեն ԱՄՆ-ի հետ գործարքից»: Թրամփը հայտարարեց, որ այդ քայլով ձգտում է «Համաշխարհային խաղաղության հաստատմանը»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, պատասխանելով «Համաշխարհային խաղաղություն» հաստատելու մասին Թրամփի գրառմանը, գրել է. «Հռետորաբանությունն ու մեծատառերով գրառումներ կատարելը որևէ փոփոխություն չեն մտցնելու այն իրողության մեջ, որ աշխարհը բարկացել է ԱՄՆ-ի միահեծանությունից և դրանից հոգնել է»:

«ԱՄՆ-ի հետ առևտրական գործարքների դադարեցումն ու ԱՄՆ-ում  հազար աշխատատեղերի ոչնչացումը մեր գործը չէ, բայց աշխարհը չի հետևելու թուիթերյան հապճեպ գրառումներին: Այս մասին հարցրեք ԵՄ-ից, Ռուսաստանից, Չինաստանից և Իրանի առևտրական տասնյակ գործընկերներից».գրել է Զարիֆը»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նաև հավելել է. «Միջազգային հարաբերությունները համաշխարհային խաղաղության հանդեպ ցանկության մասին մաշված կլիշեներով գեղեցկադեմ կանանց ընտրության մրցություն չէ:Ի դեպ, առաջին անգամն էլ չէ, որ մի ռազմամոլ հայտարարում է, թե «Համաշխարհային խաղաղության» համար պատերազմ է հրահրելու»:

Պիտակ