Սեպտեմբեր 11, 2018 17:40 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ի լկտիությունը սահման չունի

Իրանի արտաքին գործերի նախարարը, քննադատելեվ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի կողմից միջազգային քրեական տրիբունալի դեմ հնչեցրած սպառնալիքն ասել է. «Ամերիկայի լկտիթյունը կարծես թե սահման չունի :

ԱՄՆ-ի նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը երկուշաբթիի օրն արձագանքելով Աֆղանստանում ամերիկացիների գործած ոճիրների գործը քննելու մասին Միջազգային քրեական ատյանի դատախազի հայտարարությանն, ասել է «Այս դատարանի հետ չենք համագործակցելու»:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter- ում գրել է. «Միացյալ Նահանգները սպառնում է պատժամիջոցներ կիրառել միջազգային քրեական դատարանի նկատմամբ եւ անգամ միջազգային կառույցի դատախազների դեմ հայց ներկայացնել ԱՄՆ դատարաններում»:

Քննադատելով  ԱՄՆ-ի կառավարության կողմից Միջազգային քրեական դատարանի նկատմամբ կիրառված գործողությունների վերաբերյալ այլ պետությունների լռությունե, Զարիֆն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է դիմակայի այս գործողություններին  և ԱՄՆ-ին ստիպի միջազգային ասպարեզում իրեն պահել նորմալ երկրի նման:

Միջազգային քրեական ատյանի դատախազ Ֆատո Բենսոդան, ավելի վաղ՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի շուրջ հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում կոչ էր արել քննել Աֆղանստանում ամերիկացիների գործած ոճիրները:

Պիտակ