Հոկտեմբեր 03, 2018 07:13 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հոգեբանական գործողությունը՝ նավթի գների աճի պատճառ. Իրանի նավթի նախարար

Իրանի նավթի նախարարը նշել է, որ ամերիկացիների հարուցած քաղաքական լարվածությունը համաշխարհային շուկաներում նավթի գների հավելման պատճառ է հանդիսացել:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, նշելով, որ նավթի գների հավելման վնասը կրում են նավթի խոշոր գնորդները համարվող Չինաստանն ու եվրոպացիները, Նամդար Զանգանեն հավելել է. «Իրանը պատրաստ է շարունակել իր արտադրությունը, սակայն ԱՄՆ-ն իր ամբողջ ջանքն ի գործ է դնում արգելելու Իրանի նավթի արտահանումը»:

«Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ն Ալժիրում գումարված վերջին նիստում հանգեց այն արդյունքին, որ նավթի շուկայում բաց գոյություն չունի, որ հավելյալ արտադրության կարիք զգացվի»,-նշել է Զանգանեն:

Իրանի նավթի նախարարը, անդրադառնալով այն հանգամանքին, որ վերջին օրերին նավթի գինը 8 դոլար աճելով գերազանցել է 85 դոլարի սահմանագիծը, հավելել է. «ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ՕՊԵԿ-ն է նավթի գների հավելման պատասխանատուն և պիտի բարձրացնի արտադրաչափը մինչդեռ Թրամփն ինքն է նավթի գնի աճի պատասխանատուն»:

«Այն որ Իրանի ավելի քան 4 միլիոն բարել նավթն ու նավթամթերքը հանվի շուկայից, այնպիսի խնդիր չէ, որի համար նավթի գները հավելում կրեն»,-եզրակացրել է Իրանի նավթի նախարար Նամդար Զանգանեն:

 

Պիտակ