Հոկտեմբեր 03, 2018 07:13 Asia/Tehran
  • Իրանը չի հանդուրժելու սպառնալիքը. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարը երեքշաբթի օրը Նյու Յորքում գումարված բազմակողմանիությունն ու ՀԳՀԾ-ն խորագրով նիստում ընդգծել է. «ԻԻՀ-ն երբեք չի հանդուրժելու սպառնալիքը»:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նկատելով, որ իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր Իրանը դիմագրավել է բազմաթիվ քաղաքական ու տնտեսական ճնշումներ, ասել է. «Հենց սկզբից Իրանը դիմադրել է ճնշումներին, սակայն երբեք չի հանդուրժել սպառնալիքը»:

«Իրանի ժողովուրդը մշտապես բացասական պատասխան է տվել սպառնալիքին»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Զարիֆը նաև մերժել է Վաշինգտոնի հետ ցանկացած բանակցության հնարավորություն և ասել. «ԱՄՆ-ն բանակցության համար վստահելի երկիր չէ»:

«Իրանը չի կարող ամեն անգամ սկզբից բանակցել ԱՄՆ-ի հետ»,-նկատել է Զարիֆն անդրադառնալով ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարվելուն:

Զարիֆը երկուշաբթի օրը ամերիկյան «Նյու Յորքեր» պարբեականին տված հարցազրույցում համաձայնությունների ու պայմանագրերի հանդեպ  հավատարմությունը միջազգային հարաբերությունների հիմքն է  համարել: Նա ընդգծել է. «Վստահությունը համարվում է ԱՄՆ-ի հետ բանակցության անհրաժեշտ  պայմանը»:

Պիտակ