Հոկտեմբեր 04, 2018 07:38 Asia/Tehran
  • ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարն ու նախագահը պիտի արձագանքեն ԱՄՆ-ի հնչեցրած վիրավորանքներին. ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ

ՕՊԵԿ-ի գործադիր մարմնում Իրանի ներկայացուցիչն ասել է. «ՕՊԵԿ-ի անդամներն ակնկալում են, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն ու հերթական նախագահը կտրուկ պատասխան տան ԱՄՆ-ի հնչեցրած վիրավորանքներին»:

ԻՌՆԱ-ի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման ընթացքում ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Քազեմ Փուր Արդաբիլին ընդգծեց. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ ներվայնացած է Իրանի նավթին փոխարինելու համար հավելյալ թողունակություն ստեղծելու հարցում որոշ երկրների անկարողությունից և այս ներվայնությունը նավթի արտադրաչափը չբարձրացնելու պատճառով վատ ոճով ուղղվում է մեկ կողմից Արաբիայի թագավորին, իսկ մյուս կողմից ՕՊԵԿ-ին»:

Թրամփը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Արաբիայի  թագավորին ազդարարել է այն մասին, որ առանց ԱՄՆ-ի բանակի աջակցության չի կարող նույնիսկ երկու շաբաթ իշխանության ղեկին մնալ:

«Իրանի նավթին փոխարինելու համար բավարար թողունակություն գոյություն չունի համաշխարհային շուկաներում և ԱՄՆ-ի նախագահը պիտի հրաժարվի պատժամիջոցներից և այլ ժողովուրդների հասցեին վիրավորանքներ հնչեցնելուց»,-հայտարարել է Քազեմ Փուր Արդաբիլին:

ՕՊԵԿ-ի գործադիր  մարմնում Իրանի ներկայացուցիչը մայիս ամսվա համեմատությամբ օգոստոս ամսին Արաբիայի ու Ռուսաստանի նավթի արտադրաչափի հավելումը համապատասխանաբար 415 հազար և 235 հազար բարել համարելով, ասաց. «Հիմք ընդունելով համագործակցության հռչակագիրը Արաբիան ու Ռուսաստանը օրական համապատասխանաբար 346 հազար և 250 հազար բարել հավելյալ արտադրություն են ունեցել, ինչը խախտում է նավթի արտադրաչափի կրճատման մասին համաձայնությունը»:

Քազեմ Փուր Արդաբիլին ընդգծել է. «Թեև արտադրաչափի հավելման հարցում նման խախտում է թույլ տրվել և Իրանն էլ արտադրության կրճատում չի ունեցել, շուկան տարվա վերջին ամիսներին նավթի առաջարկի պակասի հետ կապված մտահոգություններ ունի»:

  

 

Պիտակ