Հոկտեմբեր 18, 2018 07:27 Asia/Tehran
  • Պատժամիջոցներից ԱՄՆ-ի կախվածությունն անվերահսկելի է դարձել. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի գիշեր հակադարձելով Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Պատժամիջոցների հանդեպ ԱՄՆ-ի կախվածությունն անվերահսկելի է դարձել»:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է. «Սննդամթերքի ու դեղորայքի ներկրման հարցում գլխավոր դերակատարություն ունեցող իրանական մասնավոր մի բանկ, 8 միջնորդներով մեկ այլ անօրինական թիրախի հետ կապեր ունենալու մեղադրանքով հայտնվել է պատժամիջոցների ցուցակում»:

Երեքշաբթի օրն ԻԻՀ-ի դեմ իր թշնամական քայլերի շրջանակում, ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ներառեց իրանական 20 բանկերի, ընկերությունների ու կառույցների անուններ:

ԱՄՆ գանձապահության նախարարությունը իրանական 20 բանկերին, ընկերություններին ու կառույցներին պատժամիջոցների ցուցակում է ներառել՝ Ընչազուրկների հավաքազորի կազմակերպության և Իսլամական հեղափոխության պահակազորի հետ կապեր ունենալու մեղադրանքով:

ԱՄՆ գանձապահության նախարարության տեղակալ Սիգալ Մանդելքերը վերջերս ընդգծեց, որ Իսլամական հեղափոխության պահակազորի դեմ ավելի շատ քայլեր են ձեռնարկվելու:

Իսլամական հեղափոխության պահակազորը տարածաշրջանում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ահաբեկիչների դեմ պայքարում հիմնական դերակատարություն ունի:

 

 

Պիտակ