Դեկտեմբեր 14, 2018 12:09 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պատասխանատու են տարածաշրջանի խնդիրների համար

ԻԻՀ արտգործնախարարն ասել է«Սադդամից սկսած մինչև ԻԼԻՊ, տարածաշրջանի տառապանքի ու ցավերի պատասխանատուն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն են»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պիտի հրաժարվեն Իրանի հրթիռների ու տարածաշրջանային քայլերի մասին անիմաստ ու երկակի արտահայտություններից»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ փաստերը խոսուն են: Նա հավելել է. «ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները եմենցիներին կոտորածի ենթարկելու համար հարյուրավոր միլիարդ դոլար արժողությամբ զենք են վաճառում»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն և Իրանի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, չորեքշաբթի օրը թիվ 2231 բանաձևի գործադրման կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցի քննարկման համար հրավիրված ԱԽ-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեցին. «Այս նիստում ԱՄՆ-ն պարզեց, որ Իրանի բալիստիկ հրթիռների հետ կապված ակտիվությունն անվերահսկելի է դարձել»:

Բրիան Հուքը պնդեց, որ Իրանն իր հռթիռային ծրագրերով  սպառնում է խաղաղությունն ու անվտանգությունը և Անվտանգության խորհուրդը առավել լուրջ պետք է անդրադառնա Իրանի կողմից սպառնացող հրթիռային մտահոգություններին:

Ամերիկացի պաշտոնյաների հակաիրանական քայլերը առավել ակտիվացել են Դոնալդ Թրամփի կառավարությունում և այն մեղադրանքներն ինչ այս օրերին ուղղված են Իրանի ժողովրդի դեմ՝ փորձ են տարածաշրջանի ներկա իրողությունները խեղաթյուրելու համար:

Անդրադառնալով փորձագետների և ամերիկացի քաղաքական գործիչների մեկնաբանություններին և փաստաթղթերին, պարզ է դառնում, որ տարածաշրջանի և աշխարհի համար վտանգ է ներկայացնում ոչ թե Իրանը ԱՄՆ-ը ու նրա Արևմտյան Ասիայի տարածաշրջանի դաշնակիցները:

Նման պայմաններում, Իրանի հրթիռային ծրագիրը պատրվակ դարձնելով, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը փորձում է իր միակողմանի քաղաքականություններն իրականացնել և այդ քաղաքականությամբ սպառնում է աշխարհի անվտանգությանն ու խաղաղությանը:

Աջակցելով Սադամի վարչակարգին, այնուհետև  այս ռեժիմը տապալելու նպատակով Իրաքի դեմ պատերազմ հրահրելը և միաժամանակ վահաբիկան գաղափարներով ահաբեկչական խմբավորումներ ստեղծելը տարածաշրջանում առկա հիմնախնդիրների պատճառներն են:

Միացյալ Նահանգները և մի շարք այլ արևմտյան երկրներ պատասխանատու են այս գործընթացի համար, և նույնիսկ այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է Եմենի պատերազմին, այդ պատասխանատվությունը ավելի է դառնում:

Միացյալ Նահանգներն այն պայմաններում է իրանաֆոբիա տարածում,  երբ Իրանի հրթիռները Մերձավոր Արևելքում ոչ մի քաղաքացու զոհվելու պատճառ չեն դարձել:

Սակայն ԱՄՆ-ը զենք է առաքել Իրաքի, Սիրիայի և  Եմենի պատերազմող ահաբեկչական կողմերին և անմեղ մարդիկ կորցրել են իրենց կյանքը այդ զենքերով:

«Սիփերի» կենտրոնի զեկույցի համաձայն, 2013-ից մինչև 2017 թվականները Սաուդյան Արաբիային մատակարարված զենքի 61-ն տոկոսը տրամադրվել է ԱՄՆ-ի կողմից: Բրիտանիան և Ֆրանսիան գտնվում են երկրորդ տեղում:

Բացի այդ, Իրաքի և Սիրիայի հազարավոր քաղաքացիները կորցրել են իրենց կյանքը  ԱՄՆ-ի աջակցությամբ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից իրականացրած հարձակումների հետևանքով:

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, Wall Street Journal ամերիկյան թերթում գրել է«Սաուդյան Արաբիայի գահաժառանգի  քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում անկայունության աղբյուր է»:

Հաշվի առնելով այդ փաստերը, թե ինչ են արել այս օրերին ԱՄՆ-ի իշխանությունները Իրանի  դեմ  տրբեր գործընկերների ծրջանակում, Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքերով, անտրամաբանական և կեղծավոր խոսքեր են:

Պիտակ