Հունվար 11, 2019 13:12 Asia/Tehran
  • Երևակայություն Պոմպեոյի ոճով. Իրանը կմնա անկախ

ԱՄՆ Պետքարտուղարն իր տարածաշրջանային շրջագայության շրջանակում Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե կատարած այցի ընթացքում շարունակելով իրանաֆոբիայի նախագիծը, ի ցույց դրեց Իրանի նկատմամբ ծայր աստիճան թշնամանքը, փորձելց դրա ստվերի ներքո իրականացնել ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունները:

Երեկ Կահիրեում Մայք Պոմպեոն ասել է.«ԱՄՆ-ի հակաիրանական տնտեսական պատժամիջոցները ամենախիստ պատժամիջոցներն են պատմության ընթացքում և դրանք դեռ ավելի կխստացվեն, մինչև Իրանը վերաբերվի որպես սովորական մի երկիր»: ԱՄՆ պետքարտուղարը թուիթերյան իր էջում հայտարարել է, որ աշխարհը նկատել է Իրանի սպառնալիքը: 

Իր տարածաշրջանային շրջագայության ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի նման հայտարարությունները նորություն չեն և բազմիցս ասվել են ամերիկացի պետայրերի կողմից՝ արևմտյան Ասիայի ռազմավարական տարածաշրջանում իրենց շահերի առաջխաղացման համար:

Տարածաշրջանային հավասարություններում Իրանը որպես ազդեցիկ երկիր ու դերակատար, զգալի ազդեցություն ունի, ինչն ուղղված է համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատմանը:

Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանի իսլամական հանրապետության խաղացած դերը խախտել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հավասարությունները և նման պայմաններում ԱՄՆ միլիտարիստ պետայրերի կողմից Իրանին սպառնալիք ներկայացնելը, կարելի է գնահատել արաբական ռեժիմների  հետ համագործակցության և ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական շահերի ապահովման շրջանակում:

Արևմտյան Ասիայում Իրանի դերակատարությունը նպաստել է անվտանգության ու խաղաղության իրականացմանը և  Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի պարտությանը,ինչը վկայում է տարածաշրջանում Իրանի կառուցողական դերակատարության մասին: 

Այս կապակցությամբ Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն արձագանքելով Կահիրեում ԱՄՆ պետքարտուղարի անհիմն հայտարարություններին ասել է.«Այնտեղ, որտեղ Միացյալ Նահանգները միջամտում է, իր հետ տանում է հալածանք, խառնաշփոթություն ու ցասում»:

Հարվարդ համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Ստեֆան Ուոալթը վերջերս «Ֆորին փոլիսի» ամերիկյան պարբերականում տպագրած հոդվածում նշել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը համարյա լիովին բացասական հետևանքներ է ունեցել: ԻԼԻՊ-ի հայտնվելը և հազարավոր մարդկանց սպանվելը 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաքի վրա իրականացված հարձակման հետևանքներից են:

ԱՄՆ Պետքարտուղարը Իրանին սպառնալիք ներկայացնելուց բացի, ընկել է սին երևակայության գիրկը: Նա իր այդ երևակայության մասին արտահայտվեց նաև Կահիրեում: Ինչին հասնելու համար 40 տարի է, որ ամերիկացի պետայրերը գործադրել են ամեն ջանք, բայց հանդիպել են փակ դռան: «Իրանի վերաբերմունքի փոխվելը և Իսլամական հանրապետությունը քաղաքական համակարգի վերածելն ու ԱՄՆ-ին ծառայեցնելը» այն երազն է, որ դեռ չի իրականացել Իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձին ,և այդ ձախողումը զայրացրել է ամերիկացիներին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  փորձում է ամեն կերպ Իրանին պարտադրել շարժվել ԱՄՆ-ի ուզած  ուղղությամբ, սակայն Իսլամական հեղափոխության 40 տարիների փորձն ապացուցել է,որ իրանի ժողովուրդը երբեք չի նսեմանալու: Ինչպես Իրանի ԱԳ նախարար Զարիֆն է ասել.«Երբեք չի հասնի այն օրը, որ Իրանն ուզի դառնալ մի սովորական երկիր և  հետևելով ԱՄՆ-ի կառավարությունների օրինակին, դիմի Պոմպեոի մարդու իրավունքների ձևաչափերին»:

 Այս կապակցությամբ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Թեհրանի Ազադի մարզահամալիրում Իրանի բասիջի հարյուր հազարանոց հավաքում ունեցած ելույթում ասել է.«Անշուշտ Իրանի ժողովուրդն ու նոր սերունդը որոշել են այլևս չնսեմանալ և չհետևել օտարերկյա ուժերին ու թշնամուն: Որոշել են  սիրելի Իրանը հասցնել արժանապատվության  գագաթնակետին և այս կարողությունն ունեն»:

 

 

 

Պիտակ