Հունվար 18, 2019 11:52 Asia/Tehran
  • Զարիֆի այցն Իրաք՝ բարեկամության ցուցադրում Բաղդադից Էրբիլ

Իրաք կատարած Իրանի ԱԳ նախարարի հնգօրյա ուղևորությունը և Բաղդադի կենտրոնական կառավարության և այդ երկրի Քուրդստանի տարածքի պատասխանատուների հետ հանդիպումները ցուցադրեցին երկու երկրների հարաբերությունների բարեկամական էությունը:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, որ անցած կիրակի օրն Իրաքի մայրաքաղաք Բաղդադ էր ժամանել, հինգշաբթի երեկոյան ավարտեց իր այդ երկար ուղևորությունը: Իրանի ԱԳ նախարարն Իրաքի նախագահի, վարչապետի ու խորհրդարանի նախագահի հետ հանդիպելուց բացի, Էրբլիում ու Սուլեյմանիեում հանդիպում ունեցավ նաև այդ երկրի Քուրդստանի տարածքի պատասխանատուների հետ:

ԻԻՀ ԱԳ նախարարի ուղևորությունն Իրաքի հինգ քաղաքներ և Զարիֆին ցուցաբերված այդ  երկրի շիա, սունի և քուրդ պատասխանատուների ջերմ ու բարեկամական դիմավորումն ցույց տվեցին իրաքյան տարբեր ազգությունների հանդեպ Իրանի ընդհանուր քաղաքականությունը:

Իրանը միավորված ու միատարր Իրաքի շրջանակում միանման վերաբերմունք ունի իրաքյան բոլոր  խմբերի հանդեպ: ԻԻՀ-ն Իրաքի անվտանգությունը, կայունությունն ու անդորրը համարում է իր անվտանգության ու կայունության գրավականը:

Իրանի ԱԳ նախարարի մասնակցությունը  Իրաքի տարբեր տարածքներում կազմակերպված  երեք  տնտեսական համաժողովներին և համագործակցության վրա այդ երկրի պատասխանատուների դրած շեշտը, վկայում են Իրաքի ու Իրանի պատասխանատուների համատեղ վճռականության մասին, որպեսզի հետիլիպյան և Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների գործադրման նոր ժամանակաշրջանում առավել քան երբևէ ընդլայնեն տնտեսական համագործակցությունները:

Մշակութային, կրոնական ու լեզվական ընդհանրությունները հիմնավորել են տարբեր բնագավառներում Իրանի ու Իրաքի համագործակցություններն ու հարաբերությունները և նման հարաբերություններ լուսավոր հեռանկար են ուրվագծում:

Իրանի ու Իրաքի հարաբերություններն այն աստիճան բարեկամական են, որ Զարիֆը հինգշաբթիի օրը Նաջաֆ Արաֆում լրագրողների հետ  ճեպազրույցում ասաց. «Երկու  հարևանների հարաբերությունները որևէ առնչություն չունեն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ուրիշների հետ և այս հարաբերությունները որոշ  երկրների նման արհեստական չեն»: Իրաք կատարված երկու ուղևորությունների տարբերությունը վկայում է այդ երկրի քաղաքական բեմում առկա ներկա իրողությունների մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դեկտեմբերի 26-ին գիշերով և անվտանգության խիստ միջոցառումների ներքո, ժամանել էր Իրաքի Ալ-Անբար նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազա:

Այդ այցի ժամանակ Թրամփի կողմից Իրաքի ազգային ինքնիշխանության անտեսումը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Բաղդադ կատարած պաղ այցը վկայեցին, որ այդ  երկիրն Իրաքի իրական և ծանր օրերի բարեկամը չէ:

Իրանը սակայն միատեսակ հայացք ունի Իրաքի բոլոր ազգությունների հանդեպ և Զարիֆի հնգօրյա ուղևորությունը նախ Բաղդադ և ապա Սուլեյմանիե և Էրբիլ, միանշանակ վկայում է Իրաքի ազգային ինքնիշխանության և դրա պահպանման հանդեպ ԻԻՀ-ի ցուցաբերած հարգանքի մասին:

Իրաքցիների ցասումը և Իրաքի արևմուտք կատարած Թրամփի քանիժամյա այցի դատապարտումը, նաև Իրանի հետ տնտեսական համագործակցությունները դադարեցնելու կապակցությամբ Պոմպեոյի դիմումն արտացոլում են  ԱՄՆ-ի հանդեպ իրաքցիների  վերաբերմունքը: Դա ի տես այն բանի, որ Իրաքի Քուրդստանի վարչապետ Նաչիրվան Բարեզանին Զարիֆի հետ հանդիպման ժամանակ մի քանի րոպե պարսկերեն լեզվով է խոսել: Դիմավորման ձևի այս տարբերությունը ինքնին վկայում է բոլոր իրողությունների մասին և տարածաշրջանային ու միջազգային մեսիջ է պարունակում:

Ավելի վաղ՝ Իրաքի տարբեր տարածքներում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ներկայության ընթացքում, ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրանն օժանդակություն ցուցաբերեց շիաներին, սունիներին ու քուրդերին և ծանր օրերին չմոռացավ Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:

Իրանի այս իրական բարեկամության պատասխանն այս օրերին արտացոլվում է իրաքցի տարբեր պատասխանատուների դիրքորոշումներում և չնայած  ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներին, Իրանի հետ տնտեսական համագործակցությունը շարունակելու վրա դրած շեշտը  բոլորի համար ապացուցել է այն իրողությունը, որ Իրանի ու Իրաքի միջև  հարաբերություններն արհեստական չեն:

Պիտակ