Մարտ 30, 2019 18:49 Asia/Tehran
  • Արաբական աշխարհին ուղղված Զարիֆի թուիթերյան գրառումը՝«Միավորվեք ընդդեմ Թրամփի»

Արձագանքելով Սիրիայի բռնագրաված Գոլանի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի անօրինական քայլին, ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը զգուշացրել է արաբական աշխարհին: Նա նշել է, որ ինչքան էլ արաբական երկրներն ենթարկվեն ԱՄՆ-ին ու իրենց հավատարմությունը ցուցաբերեն այդ երկրի նկատմամբ, միևնույն է Վաշինգտոնն ու Իսրայելը զավթելու են նրանց տարածքները:

Twitter-ի իր էջում արված գրառման մեջ, Զարիֆը նշել է. «Սիրիայի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Թրամփի ինքնագլուխ որոշումը և  անցած տարի բռնագրավված Ղոդսի (Երուսաղեմի) վերաբերյալ նրա հայտարարությունը, պետք է հասկանալ որպես նախազգուշացում՝ ուղղված արաբական աշխարհին»:

Twitter-ի իր էջում արված գրառման մեջ Զարիֆը խոսքն ուղղելով արաբական աշխարհին ու մուսուլմաններին նշել է «Եկեք միանանք»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի մարտի 25-ին միջազգային իրավունքին ու օրենքին դեմ քայլի դիմելով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը խախտելով, ստորագրել է հրամանագիր,որով Վաշինգտոնը  պաշտոնապես ճանաչում է Սիոնիստական ռեժիմի կեղծ ինքնիշխանությունը՝ Սիրիայի Գոլանի բռնագրավված բարձունքների հանդեպ:

ԱՄՆ նախագահի այդ միակողմանի քայլը,որ համաշխարհային հանրության կողմից  արժանացել է դատապարտման, միաժամանակ ԱՄՆ-ին մեկուսացրել է ԱԽ-ի նիստում: Անվտանգության խորհրդի 14 անդամ երկրներ վերջերս դեմ են հանդես եկել Սիրիայի Գոլանի բռնագրավված բարձունքների հանդեպ Իսրայելի ռեժիմի ինքնիշխանությունը  պաշտոնապես ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշմանը:  

ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 242 և 497 բանաձևերի համաձայն՝ Գոլանի տարածքը արաբական տարածք է և պատկանում է Սիրիային: 1981 թվականին Անվտանգության խորհրդում  վավերացվեց թիվ 497 բանաձևը:Անվտանգության խորհրդի շատ անդամներ,այդ թվում ԱՄՆ-ն կողմ են քվեարկել այդ բանաձևին,որը  բացարձակապես մերժում է Սիրիայի բռնագրավված Գոլանի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի որոշումը և նրա քայլերը:

Սիրիայի Գոլանի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի օկուպացիան լեգիտիմացնելու  Թրամփի քայլը բխում է որոշ արաբական երկրների՝ ԱՄՆ-ին ենթարկվելուց և այդ երկրին տուրք տալուց, ինչը Թրամփի իշխանության գալուց հետո հասել է գագաթնակետին:

Թրամփը 2017 թվականի դեկտեմբերին ևս հայտարարեց,որ ԱՄՆ-ի դեսպանությունը Թելավիվից կտեղափոխի բռնագրավված Ղոդս: 2018 թվականի մայիսի 14-ին իրագործեց իր որոշումը:

Որոշ արաբական երկրներ ենթարկվում են ԱՄՆ-ին  և Դոնալդ Թրամփը կթում է նրանց,ինչին զուգահեռ, ԱՄՆ-ի նախագահն առավել քան երբևէ պաշտպանում է սիոնիստական ռեժիմին: Այդիսկ պատճառով Գոլանի բարձունքները,որ արևմտյան Ասիայի ամենակարևոր ռազմավարական շրջաններից մեկն է,շարունակում է մնալ սիոնիստների  օկուպացիայի տակ:

ԱՄՆ նախագահը արևմտյան Ասիայի հետ կապված հարցերում, բացարձակապես պաշտպանում է Իսրայելի ռեժիմին ,փորձելով խախտել արաբական երկրների իրավունքները: 2017 թվականի դեկտեմբերից սկսած Թրամփի վարչակազմի տեղաշարժերը  վնաս են  հասցրել արաբական երկրների ու մուսուլմանների շահերին:ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից բռնագրավված Ղոդս տեղափոխելու նկատմամբ որոշ արաբական երկրների ցուցաբերած անտարբերությունն ԱՄՆ-ի ներկա կառավարությանը հորդորեց հերթական վտանգավոր քայլը կատարել՝ Սիրիայի բռնագրավված Գոլանի դեմ ինքնագլուխ հայտարարություն անելով:

Թրամփի վարչակազմի այդ կողմնորոշումը արաբական երկրներից և ոչ մեկի շահերից չի բխում: Սիոնիստական ռեժիմի խարխլված անվտանգության պահպանման նպատակով արաբական երկրների թուլացումը ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն է: Նման պայմաններում իրենց օրինական իրավունքները պաշտպանելու համար, արաբական երկրների ու մուսուլմանների միասնությունն ու համերաշխությունը միակ ելքն է՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից արաբական տարածքների բռնազավթումների դիմաց:

Պիտակ