Արաբական լիգայի հանդիպումը Թունիսում և արաբական երկրների տարաձայնությունները
(last modified 2019-04-01T13:54:05+00:00 )
Ապրիլ 01, 2019 18:24 Asia/Tehran
  • Արաբական լիգայի հանդիպումը Թունիսում և արաբական երկրների տարաձայնությունները

Երեկ Թունիսում կայացավ արաբական գագաթնաժողովը, սակայն դա ձախողեց:

Թունիսում մարտի 31-ին տեղի ունեցավ արաբական  երկրների ղեկավարների գագաթաժողովը: Այս գագաթնաժողովը, որը 30-րդ արաբական գագաթնաժողովն էր, ցույց տվեց, որ  արաբական աշխարհը կանգնած է ներքին մարտահրավերների առաջ:

Արաբական աշխարհի առաջին ներքին խնդիրը արաբական լիգայի որոշ անդամների միջեւ անհամաձայնությունն է արաբական աշխարհի ներկայիս մարտահրավերների վերաբերյալ:

Վերջին հանդիպումը ցույց տվեց, որ Արաբական Լիգայի անդամները տարածաշրջանային հարցերի շուրջ ոչ միայն ընդհանուր տեսակետներ չունեն, այլեւ բոլորովին այլ տեսակետներ ունեն:

Այսպես, երբ Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը, Թուրքիաին եւ Իրանին մեղադրեց  արաբական աշխարհում միջամտելու մեջ, Քատարի Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադը դուրս է եկել արաբական գագաթաժողովից:

Քաթարի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան միջամտում է արաբական երկրների ներքին գործերին  և լարվածություն է առաջացնում արաբական երկրների հարաբերություններում  և պատերազմ է հրահրել Եմենում:

Քաթարի Էմիրը  այն պայմաններում թողեց Թունիսի ժողովը,  երբ դեռ ելույթ չեր ունեցել: Մյուս կողմից  սա առաջին անգամ էր, որ Թամիմ Բին Համադը եւ Սաուդյան արքա Սալման բին Աբդուլազիզը միասին ներկա էին այդ նիստում: Այլ խոսքով Սաուդյան թագավորի ներկայությամբ Քատարի Էմիրը թողել է Թունիսի գագաթաժողովը, որով ուղերձ է հղել Մալեք Սալմանին,  որ արաբական աշխարհը նոր փուլ է մտնում: Մի փուլ, որտեղ այլ պետությունների ղեկավարները չեն ենթարկվի Ռիադի քաղաքականությանը:

Դատապարտելով Թրամփի եւ Նեթանյահուի գործողությունները քաղաքական հայտարարությունների տեսքով, ոչ թե արաբական տարածքները չեն վերադարձվի, այլև դա խրախուսում է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին կրկնել նման գործողությունները:

Ամենակարեւորն այն է, որ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը  պաշտպանում է Սիրիայի կառավարության ինքնիշխանությունը Գոլանի վրա, սակայն Սիրիային չեին հրավիրել գագաթաժողովին:

Որոշ արաբական ղեկավարները անցած օրվա նիստում ունեցած ելույթում պարզապես մակերեսային անդրադարձել են Պաղեստինի հարցին և այս հարցի վրա կենտրոնացած մյուս ղեկավարները նույնպես ցանկություն չունեին  անդրադառնալ  վերադարձի իրավունքի ցույցերին եւ հիշատակել անցյալ տարվա ընթացքում Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունները:

Երեկ Արաբական երկրների լիգայի հանդիպմանը ներկա էր Եմենի հրաժարված նախագահ Մանսուր Հադին: Սակայն, նա չի անդրադարձել Սաուդյան կոալիցիայի դեմ պատերազմին, որն առաջացրել է աշխարհում ամենամեծ մարդասիրական աղետը: Քանի որ Մանսուր Հադին կոալիցիայի հետ  պայքարում է Եմենի ժողովրդի դեմ:

Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովում արաբական երկրների ներքին անհամաձայնություններն ու ծայրահեղ հակամարտությունները ցույց տվեցին, որ արաբական աշխարհի ներկա պայմանները դուրս են երկրների միջեւ լարվածությունից և ստացել են ճգնաժամային բնույթ:

Պիտակ