Մայիս 17, 2019 14:03 Asia/Tehran
  • Քաղաքակիրթ աշխարհը պետք է դիմակայի ԱՄՆ-ի ընչաքաղցություններին

Ճապոնացի պաշտոնատարների հետ բանակցելուց հետո, ԻԻՀ ԱԳ նախարարը, հինգշաբթի օրը կայացած հարցազրույցում ասել է. «Աշխարհը պետք է կանգնի ԱՄՆ-ի գործողությունների դեմ, որը սպառնում է միջազգային օրենքներն ու ԱԽ բանաձևերը հարգող երկրներին»:

ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու առաջին տարելիցին, այդ երկրի կողմից կատարվող կործանարար քայլերը մեծանալուն զո, լարվածության սրումը կանխելու համար, Իրանի արտգործնախարարը օրակարգի մեջ է դրել կարևոր երկրների հետ երկխոսությունը:

Իրանը միշտ դեմ է եղել Ասիայի արևմտյան ռազմավարական տարածաշրջանում լարվածության սրմանը և ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի նոր քայլերը և ասիական երկրներ Զարիֆի այցելությունը վկայում է Իրանի կառուցողական մոտեցման մասին:

Արտաքին քաղաքականության ոլորտում Իրանի սկզբունքային քաղաքականությունն է՝ կառուցողական բանակցությունը տարբեր կարևոր հարցերի կարգավորման ուղղությամբ և միջազգային օրենքների ու ՄԱԿ-ի հռչակագրի հարգումը:

ՀԳՀԾ-ի համաձայնության նկատմամբ ԱՄՆ-ի ավերիչ քայլերի հետ միաժամանակ, այդ համաձայնության իրագործման հարցում Իրանի պարտաճանաչությունը վկայում է միջազգային բեմում Իրանի կառուցողական դերի մասին:

Իրանի նկատմամբ Թրամփի կառավարության վերաբերմունքը զուտ քաղաքական է և այդ մասին են վկայում անցած մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը: Այդ շրջանակում, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի, զինված ուժերի և անվտանգության կոմիտեների նախագահներն այդ երկրի պետքարտուղար՝ Մայք Պոմպեոյին հղած նամակում  մտահոգություն են հայտնել Իրանի մասին տեղեկությունների չարաշահման և քաղաքականացման կապակցությամբ:

Համատեղ նամակում ասված է.«ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հաճախ քաղաքականացնում է Իրանի մասին տեղեկությունները»:

Ամերիկացի սենատորներ՝ Բերնի Սանդերսը և Քրիս Վան Հոլենը Թրամփին ուղղած պատգամում հայտարարել են, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության վերաբերմունքը հակառակ արդյունք է տալու: Ամերիկացի դեմոկրատական սենատոր՝ Թիմ Քեյնն ասել է.«Մենք համոզված ենք, որ Իրանի դեմ պատերազմելը հիմարություն է»:

Այս բոլորը վկայում են, որ ԱՄՆ-ում ևս կան մարդիկ, որ գիտակցում են Թրամփի և նրա կառավարության կործանարար քայլերը: Արևեմյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի նոր տեղաշարժերը սխալ տեղեկությունների հիմամբ են եղել և ինչպես ամերիկյան լրատվամիջոցներն են հաղորդել՝ տարածաշրջանում Իրանի կեցվածքը զուտ պաշտպանական բնույթ է կրում:

Վկայակոչելով Թրամփի կառավարության մի քանի պաշտոնատարների, Wall Street Journal պարբերաթերը գրել է, որ Իրանի մասին նոր տեղեկությունները վկայում են այն մասին, որ ամերիկացիները սխալ են ընկալում Թեհրանի քայլերը և Իրանի կողմից ձեռնարկված քայլերը պաշտպանական են եղել :

Դիվանագիտության դերը և միջազգային օրենքներն առաջնահերթ համարելը, ԱՄՆ-ի և Արևմտյան Ասիայում այդ երկրի հովանավորների տեղաշարժերի մասին պարզաբանումներ կատարելը և ԱՄՆ-ի ավերիչ քայլերի նկատմամբ կտրուկ դիրքորոշում որդեգրելու հարցում երկրներին համոզելը ասիական պետություններ, այդ թվում Հնդկաստան, Ճապոնիա և Չինաստան Իրանի արտգործնախարարի այցելության նպատակներն են եղել:

Պիտակ