Հուլիս 18, 2019 13:04 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը. Իրանը երբեք չի հանձնվելու

Ահաբեկչական համարելով Իրանի ժողովրդի դեմ Սպիտակ Տան քայլերը, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանն ահաբեկիչների հետ չի բանակցում»:

 Չորեքշաբթի օրը, Նյու Յորքում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, նշելով որ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը ոչ թե Իրանի զորայիններին կամ պետայրերին, այլ ժողովրդին է թիրախ դարձրել, Մոհմամմեդ Ջավադ Զարիֆը հստակեցրել է.«Սա ահաբեկչական քայլ է, քանի որ ահաբեկչությունը ժողովրդին է թիրախ դարձնում որպեսզի առաջ տանի իր քաղաքական նախագիծը»:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի ժողովրդի դեմ միշտ էլ առկա են եղել ԱՄՆ-ի շրջափակումներն ու ճնշումները: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակով և իրանցիների ինքնության ու անկախատենչության մարմնավորմամբ, ԱՄՆ-ի շահերը վնասվեվին: Արդյեւնքում, ԱՄՆ-ի տարբեր կառավարությունները, սադրանքների ու շրջափակումների միջոցով, ջանքեր գործադրեցին փոփոխության ենթարկելու Իրանի ժողովրդի ու կառավարության քաղաքականությունը:

Վիեննայում միջազգային կառույցների կենտրոնում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին, ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները համարել է միջազգային օրենքների խախտում և ասել է.«ԱՄՆ-ն կանգնած է ապօրինի քայլերի առաջնագծում և պատժամիջոցները օգտագործում է այլ երկրների քաղաքականությունները փոփոխության ենթարկելու համար»:

Քննադատելով Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Էդրիս Ջազայերին, այս պատժամիջոցներն ապօրինի և հավաքական վրեժխնդրություն է համարել, որոնք երկուսն էլ հակասում են մարդասիրական միջազգային օրենքներին:

Անցնող 40 տարիների ընթացքում, Իրանի ժողովուրդը, շարունակ հենվելով իրանական ինքնության և ինքնաբավության վրա, քայլել է առաջադիմության ճանապարհով և այսօր մեծ թվով բնագավառներում Իրանը մեծ հաջողությունների է հասել:

Թշնամիների դեմ դիմադրելու արդյունքում Իրանի ձեռք բերած հաջողությունները, դարձել են աշխարհի այլ ազատատենչ ժողովուրդների կողմից ընդունված քաղաքականություն: Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի թշնամությունն էլ պետք է գնահատել այս շրջանակներում:

Անկախատնչությունը և բռնատիական երկրներից կախվածության մերժումը իսլամական հեղափոխության մանիֆեստն է, որ այսօր՝ հեղափության հաղթանակից 40 տարի անց, մուտք է գործել է իր 5-րդ տասնամյակը:

Այնքանով որ Իրանի ժողովուրդը քայլում է հաջողության հունով, այդքանով էլ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ժողովրդի դեմ, սակայն իսլամական հեղափոխության վրա հիմնված Իրանի սկզբունքային քաղաքականությունը չի փոխվել:

Իրանի ժողովրդի 40 տարիների դիմադրության փորձն ապացուցել է, որ ժողովուրդը ոչ մի դեպքում չի հանձնվի ԱՄՆ-ի պետայրերի կամքին, նույնիսկ եթե Դոնալդ Թրամփի կառավարության նման մի կառավարություն Իրանի դեմ օգտագործի տնտեսական ահաբեկչության քաղաքականություն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է առավելագույն ճնշման և սպառնալիքների ճանապարհով Իրանին ստիպել գալ բանակցության սեղանի շուրջ, սակայն Իրանըն առավելագույն դիմադրությամբ պարտության է մատնել ԱՄՆ-ի այս քաղաքականությունը:

Չնայած Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները անցնող ավելի քան մեկ տարվա ընթացքում ամենադժվար պատժամիջոցներից են եղել, սակայն Սպիտակ Տան պատժամիջոցային քաղաքականությունը Իրանին չի ստիպի հանձնվել: Սպիտակ Տան ներկա բնակիչները տնտեսական ահաբեկչությամբ չեն կարող իրականացնել Իրանի ժողովրդի ու կառավարության մասին իրենց երազանքները:

Ինչպես ասելէ է Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին.«Իրանի ժողովուրդը ճնշվել է այս դաժան պատժամիջոցների հետևանքով, սակայն նա թույլ չէ, նա հզոր է: Աստծո շնորհով Իրանի ժողովուրդը իր հզորությամբ և հեղինակությամբ կհասնի իր նպատակներին»:

Պիտակ