Հունվար 02, 2020 18:22 Asia/Tehran
  • Շիրազում Իրանի  բանակի  զորավարժությունը՝ սեփական  ուժի ցուցադրություն

Իրանի հարավային Ֆարս նահանգի կենտրոնական Շիրազ քաղաքի Դարենգուն շրջանում Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի օդային արագ արձագանքման, շարժական ու գրոհային ստորաբաժանումների առաջին տակտիկական վարժանքներն անցկացվել են պաշտպանական ու մարտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:

ԻԻՀ բանակի քառյակ ուժերը ամեն տարի,  օրացույցով նախանշված թվականին, ռազմական ու պաշտպանական  պատրաստվածության մակարդակը բարձրացնելու և զինտեխնիկան փորձարկելու նպատակով զորավարժություններ են անցկացնում: Այս շրջանակում, այսօր Շիրազ քաղաքում տեղի են ունեցել Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի օդային արագ արձագանքման, շարժական ու գրոհային  ստորաբաժանումների առաջին տակտիկական վարժանքները:

Իրանի Զինված ուժերի ռազմական վարժանքների նշանակությունը նրանում է, որ նրանք կիրառում են սեփական արտադրության զինտեխնիկա: Նրանց հաջող փորձարկումները, զինվորականների ռազմական ու տակտիկական կարողության հետ միասին, կրկնապատկել են Իրանի զսպիչ ուժը:

Իրանի բանակը նշանակալի դեր ունի իսլամական հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման գործում, ուստի ռազմածովային, ռազմաօդային ու ռազմացամաքային ուժերը մշտապես իրականացնում են մարտական պատրաստվածության վարժանքներ:

Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին, այսօր Շիրազի Դարենգուն շրջանում ասել է.«Իրանի Զինված ուժերը մշտապես հսկողության տակ են առնում բոլոր տեղաշարժերը, և եթե որևէ մեկն աննշան սխալ թույլ տա, ապա կարժանանա մեր ուժերի   կտրուկ պատասխանին»:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի պաշտպանական ու ռազմական ուժն ամրապնդվեց: Պաշտպանական ու ռազմական անկախությունն ուժի հիմնական բաղադրիչն է համարվում: Բանակի զինտեխնիայի բազմազանությունը հուսալի կետի է հասցրել ցամաքում, օդում ու ծովում Իրանի զսպիչ ուժը:

Շիրազում տեղի ունեցած զորավարժության ընթացքում սեփական արտադրության զենքերի ու զինտեխնիկայի կիրառումը ցույց է տալիս, որ Իրանի իսլամական հանրապետության բանակը արտացոլում է ներքին կարողության վրա հենվելու փաստը:

Այս կապակցությամբ, Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին ասել է.«Շիրազի Դարենգունի տարածքում 37-րդ զրահապատ բրիգադի կողմից օգտագործված բոլոր տանկերը կառուցվել են Իրանի բանակի ցամաքային ուժերի գործարանների կողմից»: 

Ուժի բաղադրիչներ՝ գիտական կարողության, երիտասարդ ու մասնագետ բնակչության և լայնատարած աշխարհագրության կողքին սեփական ուժի ու անվտանգության շնորհիվ, Իրանի Իսլամական Հանրապետությունը ներառվել է հզոր երկրների շարքում, ինչի հավաստիքն է  վերջերս  Հնդկական օվկիանոսում և Օմանի ծովում անցկացված Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի համատեղ զորավարժությունը:

Իրանի զինված ուժերը յուրաքանչյուր ներքին զորավարժությունների ընթացքում ցույց են տալիս, որ գտնվում են պաշտպանական ու ռազմական պատրաստվածության բարձրակետին: Իրանի խաղաղության, անվտանգության ու բարեկամության ուղերձը ցույց է տալիս Իրանի իսլամական հանրապետության խաղաղատենչ կողմնորոշումը: 

Պիտակ