Հունվար 11, 2020 12:33 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ, միաժամանակ առաջարկելվ առանց նախապայմանների բանակցություններ

ԱՄՆ-ի կառավարությունն ի պատասխան Բաղդադում այդ երկրի դեսպանատան դեմ ԻՀՊԿ հարձակմանը, նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ:

Հունվարի 10-ին ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը հայտարարել է, որ 8 պաշտոնյաների և պողպատ արտադրող 17 կազմակերպությունների անունները,  որոնք արդյունահանում են պողպատ և Չինաստանում գործող  մեկ կազմակերպությունների ցանց, որը  զբաղվում է իրանական պողպատի արտահանմամբներառվել են պատժամիջոցների ցանկում :

ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, որ պատժամիջոցների սահմանման նպատակն է  վերսկսել Իրանի հատ բանակցություններն ու համաձայնության գալ Թեհրանի հետ: Թրամփի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ աննախադեպ պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ: Այդպիսով, ԱՄՆ-ը փորձել է Իրանին ստիպել ընդունել Վաշինգտոնի անօրինական պահանջները:

Չնայած Վաշինգտոնի թշնամական քայլերին, Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի ենթարկվելու Վաշինգտոնի ճնշումներին և չի ընդունելու ադ երկրի պարտադրած անհիմն պահանջները: Թրամփն ավելի վաղ խոստացել էր, որ եթե Իրանը փորձի պատասխանել գեներալ Սուլեյմանիի սպանությանն, ԱՄՆ-ն հարձակում կիրականացնի Իրանի 52 թիրախպների դեմ, որոնց թվում են նաև պատմամշակութային կոթողները: Սակայն Իրանի պատասխան քայլից հետո, Թրամփը հայտարարեց, որ գործողության հետևանքով կորուստներ չեն եղել, վնասները  չնչին են եղել և Վաշինգտնը նոր պատժամիջոցներ է կիրառում Թեհրանի նկատմամբ: Միևնույն ժամանակ, Թրամփը 4+1 խմբի անդամ երկրներին առաջարկեց դուրս գալ ՀԳՀԾ-ից: Սակայն Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան, ինչպես նաև ԵՄ-ը, միաձայն դեմ արտահայտվեցին Թրամփի աս պահանջին, և ԱՄՆ-ի հանցագործ նախագահը ևս մեկ անգամ խայտառակվեց:

Խնդիրն այն է, որ Թրամփի կառավարությունը ուրիշ լծակ չունենալով Իրանի դեմ ճնշում գործադրելու համար, դիմում է պատժամիջոցների լծակին և ժամանակ առ ժամանակ, իրանցի պաշտոնյաներին ու կառույցներին ներառում պատժամիջոցների ցուցակում: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը այլևս չունի որևէ նոր պատժամիջոց՝ Իրանի նկատմամբ սահմանելու համար: Հետևաբար, մի կողմ թողնելով մարդասիրական ժեստերը, այժմ սահմանափակություններ է առաջացնում սննդի ու դեղորայքի ոլորտներում: Դա բացասաբար է հազդում հատկապես այն հիվանդների վրա, որոնք օգտվում են հատուկ դեղորայքից: Այդուհանդերձ, Թեհրանը հաղթահարել է Վաշինգտնի հակաիրանական պատժամիջոցները: Իսկ միջազգային կառույցներն այդ թվում նաև Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը, հայտարարել են, որ պատամիջոցների ազդեցությունն Իրանի տնտեսության վրա այլևս ազդեցոթյուն չի ունենում և 2020թ սկսած, Իրանի տնտեսությունը կվերադառնա իր զարգացման նորմալ հունին:

Պիտակ