Հատուկ հաղորդում՝ նվիրված լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցին
Իմամ Խոմեյնին եղել է մարտնչող մտավորական, և նրա մահից 3 տասնայմակ անց, իմամի գաղափարները շարունակում են տարածվել աշխարհում:
Իմամ Խոմեյնիի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նրա կյանքի իմաստն այլ ժողովուրրդների մեջ հեղափոխական գաղափարների տարածումն էր, ն որպեսզի դրանք պայքարեին բռնատիորւթյան դեմ: Իմամ Խոմեյնիի հեղափոխական գաղափաներն այսօր տարածավում են ամբողջ աշխարհում: Դրանք ոչ միայն փոխեցին Իրանի ժողովրդի ճակատագիրն այլ նաև նոր հորիզոններ գծեցին համաշխարհային հեղափոխական շարժումների համար: Հենց այս պատճառով, Իրանի իսլամական հեղափոխությունը համարվում է 21-րդ դարի ամենակարևոր իրադարձությունը, որը, Բրիտանացի հայտնի սոցիոլոգ Էնթընի Գիդենսի ասելով. «Աշխարհի ժողովուրդների ուշադրությունը մարքիսզմից ու լիբերալիզմից շեղեց դեպի իսլամ»:
Իմամ Խոմեյնին երկու կրաևոր սկզբունք ուներ՝ չզինաթափվել սպառնալիքների դիմաց և ոտքի ելնել բռնատեր ու գաղութատեր ուժերի դեմ: Հենց այս սկզբունքների հիման վրա էլ իմամ Խոմեյնին սկսեց իր շարժումն ու աշխարհի ժոովուրդների համար պարզեց բազմաթիվ ճշմարտություններ: Նա իր հեղափոխական ոգով շարունակեց իր ուղին ու հասավ իր նպատակներին: Հենց այս պատճառով, իմամ Խոմեյնիին համարում են մարդ, ով աննկուն կամք ուներ բռնատիրության դեմ պայքարում: Եվ Իրանի հեղափոխությունից բռնատերերի վախը գալիս էր հենց դրանից: Այլ խոսքով, իսլամի վերակենդանացումը և մուսուլմանների զարթոնքն իմամ Խոմեյնիի գաղափարների ամենակարևոր ձեռքբերումներից էր:
Իմամ Խոմեյնին կանգնեց Իրանի բռնատեր ռեժիմի դեմ և չվախեցավ բռնություններից, աքսորից ու ճնշումներից, որովհետև նրա գաղափարների հիմքում ընկած էր հավատքը: Մյուս կողմից, իսլամական հեղափոխությունը փշրեց բոլոր սահմանները և նոր երկխոսություն ծավալվեց մուսուլման ժողովուրդների մեջ ու շատ արդարատենչ ժողովուրդներ, հետևելով իրանցիների օրինակին, ներքաշվեցին երկխոսության մեջ:
Իրանի հեղափոխության փորձը ցույց տվեց, որ քանի դեռ հեղափոխական ժողովուրդները հիմնված են իրենց սկզբունքների վրա ու չեն զինաթափվում, նրանց ազգային արժանապատվությունը նույնպես կամրապնդվի: Այսօր շատ ժողովուրդներ, իրենց իշխանությունների պատճառով ոչ միայն չեն կարողացել վերականգնել իրրենց արժանապատվությունն այլ ավելի են նվաստացել: Տարածաշրջանի վերջին իրադարձությունները դրա ապացույցն են:
Իսլամական զարթոնքի վեհաժողովի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Վելայաթին այս կապակցությամբ ասում է. «Այսօր, իսլամի ու իսլամական արժեքների շնորհիվ, տարածաշրջանում գրանցվում է իսլամական զարթոնք, որի արդյունքում բարձրանում է բողոքի ձայն՝ ընդդեմ համաշխարհային բռնատիրության ու բռնատերերի: Հենց այս զարթոնքի շնորհիվ, վերադարձ է կատարվում դեպի արժեքներ ու իսլամական սկզբունքներ, ինչը համարվում է տարածաշրջանի փրկության միակ ճանապարհը: Տարածաշրջան, որում արևմտյան գերտերությունները փորձում են հասնել իրենց նպատակներին՝ թաքֆիրական խմբերի օգնությամբ այն վերածելով ամերիկյան-սիոնիստական-արաբական ասպատակությունների թատերաբեմի»:
Իսլամական հեղափոխության առաջին իսկ օրից, ամերիկացիներն ամեն ինչ արեցին այն ճնշելու համար: Նրանք փորձեցին իրականացնել երեք հեղաշրջում, սպանեցին պետական պաշտոնյաների, Իրանին պարտադրեցին ութամյա պատերազմ: Սակայն այսօր, տարածաշրջանում սիոնիզմի ու համաշխարհային բռնատիրության դեմ շարժումը ղեկավարում է Իրանը: Այս դիմադրության արդյունքում, ԱՄՆ-ու ու իր դաշնակցիները բազմաթիվ կորուստներ են ունեցել:
Ամերիկացի տեսաբան Նոամ Չամսկին ասում է. «Քանի դեռ Իրանն անկախ է ու չի ենթարկվում ԱՄՆ-ին, Վաշինգտոնի թշնամանքը կշարունակվի: ԱՄՆ-ը չի ընդունում Իրանի համակարգը, քանի որ այն անկախ է»:
Այս տարի Հունիսի 3-ին նշվում է իմամ Խոմեյնիի հիշատակի օրը և Իրանի ժողովուրդը շարունակում է հավատարիմ մնալ նրա հեղափոխական վեհ գաղափարներին: Իրանի ժողովուրդը պայքարելով համաշխարհային բռնատիրության դեմ, ցույց է տվել, որ շարունակում է հավատարիմ մնալ իր անկախությանն ու արժանապատվությանը և ծնկի չի գալու որևէ ուժի առաջ:
ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին, արդեն 31 տարի առաջնորդում է Իրանը, շարունակելով իմամ Խոմեյնիի ճանապարհը: Իրանի առաջնորդը, բոլոր սադրանքներով հանդերձ, շարունակում է ճանապարհ հարթել իմամ Խոմեյնիի գաղափարների տարածման համար, երկիրը տանելով դեպի հեղափոխության 5-րդ տասնամյակ: Ճանապարհ, որով Իրանն ընթացել է հպարտությամբ: