Մեկնաբանություն. Հոգելույս Իմամ Խոմեյնիի գաղափարների դերը Արևմտյան Ասիայում անվտանգության կարգի վերափոխման հարցում
(last modified Tue, 02 Jun 2020 08:55:45 GMT )
Հունիս 02, 2020 13:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Հոգելույս Իմամ Խոմեյնիի գաղափարների դերը Արևմտյան Ասիայում անվտանգության կարգի վերափոխման հարցում

1989 թվականի հունիսի 4-ին հայտարարվեց ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան գույժը: Այս ողբերգական իրադարձությունը ոչ միայն սգի մատնեց և սևազգեստ դարձրեց Իրան ժողովրդին, այլ մատնեց աշխարհի բոլոր ազատատենչներին և բռնության դեմ մարտնչողներին:

Արևմտյան Ասիայում անվտանգության կարգի վերափոխման հարցում հոգելույս Իմամ Խոմեյնիի գաղափարների դերը կարելի է քննարկել տարբեր կողմերից:

Իմամ Խոմեյնիի գաղափարախոսության գլխավոր սկզբունքներից է բռնության մերժումը: Բռնատիրության մերժումը Իրանի իսլամական հեղափոխության ինքնության մաս է կազմում: Նա ցանկանում էր, որպեսզի ողջ իսլամ աշխարհը մերժի բռնատիրությունը: Քաղաքական հարցերի փորձագետ Աբդուլլահ Գյանջին այդ մասին ասել է. «Իմամ Խոմեյին բռնատիրության մերժումը չէր սահմանափակում միայն Իրանով, այլ գտնում էր , որ դա լավագույն տարբերակն է ողջ աշխարհի համար»:

Իմամ Խոմեյնին ասում էր. «Իրանի հեղափոխությունը սովորական հեղափոխություն չէ և կառչած չէ ոչ արևելքին և ոչ էլ արևմուտքին: Հետևաբար ունի իր առնաձնահատկությունները և չի սարսափում առասպելական գերտերություններից»: Այս սկզբունքը հանգեցրեց հեղափոխության հաղթանակին, ու չնայած հեղափոխության դեմ բազում դավեր նյութվեցին, սակայն այն երբեք չնահանջեց իր ուղուց»:

Բռնատիրության մերժումը Արևմտյան Ասիայում կարևոր իրադարձությունների խթան հանդիսացավ: Այդ թվում կարելի է նշել՝ ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը, Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ Ղոդսի համաշխարհային օր հռչալվելը: Իմամի պատմական այս նախաձեռնության արդյունքում, Արևմտյան Ասիայի որոշ երկրներում Դիմադրության խմբավորումներ ձևավորվեցին, որոնք արգելք էին հանդիսանում Արևմտյան ուժերի ու Սիոնիստական ռեժիմի ճանապարհին՝ տարածաշրջանում արևմտամետ կարգ հաստատելու հարցում:

Այսօր, Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր, հոգելույս Իմամ Խոմեյնիի մահից 31 տարի անց, դիմադրության խմբավորումների ձևավորվելը, տարածաշրջանից ամերիկացի բանակայինների դուրս գնալու պահանջը, հաշտության առանցքի թուլանալը և Իսրայելի անպարտելիության կեղծ լինելը բացահայտվելը, իմամ Խոմեյնիի գաղափարախոսության ու նախաձեռնությունների կարևոր հետևանքներն են:

Հոգելույս Իմամ Խոմեյնիի գաղափարների մյուս կարևոր առանցքներից է կրոնականությունը քաղաքականության մեջ, առանց որևէ աղանդավորական մոտեցման: Այսօր կրոնը կարևոր դերակատարություն ունի Արևմտյան Աիայում անվտանգության հաստատման գործում: Բռնատիրության հանդեպ դիմադրությունը կրոնական հիմք ունի:

Իմամ Խոմեյնիի գաղափարները վերացնելու համար համաշխարհային սիոնիզմի ու Արևմուտքի ջանքերը ոչ միայն ապարդյուն են եղել, այլև Սեյեդ Հասան Նասրոլլահի, շեյխ Իսա ղասեմի, Շեյխ Էբրահիմ Զաքզաքիի և Պաղեստինի դիմադրության առաջնորդի նման անձանց գոյությունը վկայում է այն մասին, որ Արևմտյան Ասիայում  և աշխարհում Իմամ Խոմեյնիի գաղափարախոսության հիմամբ մուսուլման առաջնորդների սերունդ է ձևավորվել:

Պիտակ