Մեկնաբանություն. Իմամ Խոմեյնին և այլ երկրների հետ Իրանի իսլամական հանրապետության հարաբերությունները
(last modified Tue, 02 Jun 2020 14:50:26 GMT )
Հունիս 02, 2020 19:20 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իմամ Խոմեյնին և այլ երկրների հետ Իրանի իսլամական հանրապետության հարաբերությունները

Ընդգծելով իմպերիալիստական տերությունների նկատմամբ դիմադրության անհրաժեշտությունը, Իսլամական հանրապետության հիմնադիր առաջնորդ, լուսահոգի իմամ Խոմեյնին այլ երկրների հետ հարաբերությունների համար ուներ հստակ սկզբունքներ:

Իմամ Խոմեյնիի դիսկուրսում առաջին և ամենակարևոր սկզբունքը վերաբերում է այլ երկրների հետ իսլամական երկրների հարաբերություններին, որում ազգայնական սկզբունքին փոխարինում է Ումմայի  սկզբունքը: Իմամ Խոմեյնին ազգայնական մոտեցում չուներ իսլամական երկրների հետ հարաբերություններում: Նա բոլոր ժողովուրդներին համարում էր մեկ միասնական  ժողովուրդ՝ ումմա:

Այլ երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ իմամ Խոմեյնիի դիսկուրսում ամենահիմնական ու կարևորագույն սկզբունքներից մեկը փոխադարձ հարգանքն էր: Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիրը հավատում էր արտաքին քաղաքականության մեջ այլ երկրների փոխգործակցությանը, սակայն գլխավոր պայմանը համարում էր փոխադարձ հարգանքը:

Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասել է. «Մեր հարաբերությունները բոլոր օտարերկրացիների հետ հիմնվելու են փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա: Այս հարաբերության մեջ  որևէ ճնշում  չենք հանդուրժելու և  ոչ էլ որևէ մեկին կճնշենք»:

Այս հայեցողության հիմամբ նա  Փահլավիների օրոք մերժեց կապիտուլյացիան Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում: Իսկ իսլամական հեղափոխության ժամանակ իմամ Խոմեյնին կարևորեց ժողովուրդների զարթոնքը և պաշտապանեց իսլամական զարթոնքը: 

Երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ իմամ Խոմեյնիի դիսկուրսում մյուս հիմնական սկզբունքը խաղաղատենչությունն է: Իմամ Խոմեյնին խաղաղատենչությունը կրոնական հիմքերով է ներկայացրել, և ինքը հանդես է եկել, որպես կրոնական առաջնորդ:Այնուամենայնիվ նա հավատում է ռազմավարական սկզբունքին: Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասել է.«Իրանի իսլամական հանրապետության ժողովուրդն ու կառավարությունը նվիրվել են Ղուրանի սուրբ պատվիրաններին ու իսլամին և ըստ Ղուրանի պատվիրանի՝ նրանք իրենց համարում են իսլամական ժողովուրդների հավատակից եղբայրը  և ցանկանում են,որ բոլոր ժողովուրդներն ու կառավարությունները խաղաղ կյանքով ապրեն ,որպեսզի ոչ մի պետություն չոտնձգի նրանց երկրի դեմ »:

Երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ իմամ Խոմեյնիի դիսկուրսի մյուս կարևոր կետը ներքին գործերին չմիջամտելն է: Սա արտաքին քաղաքականության մեջ իմամի մտավոր հիմքերի կարևորագույն սկզբունքներից է: Իմամ Խոմեյնիի տեսակետից՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու դեպքում, աշխարհում կարող է խաղաղություն հաստատվել:

«Հուսով ենք, որ համաշխարհային խաղաղությունը հիմնված կլինի ազգերի անկախության և միմյանց գործերին չմիջամտելու և տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման վրա:Եվ ցանկացած հարձակում երրորդ աշխարհի և իսլամական երկրների վրա, հատկապես այս տարածաշրջանում, հակասում  է նորմերին»,- ասել է Իմամ Խոմեյնին:

Արտաքին քաղաքականության ոլորտում լուսահոգի իմամ Խոմեյնիի դիսկուրսում  այս սկզբունքները  գալիս են հերքելու այն բոլոր հայտարարությունները, որ արևմտյան գետերտությունները և տարածաշրջանում նրանցից կախված որոշ երկրներ անում են Իրանի իսլամական հանրապետության դեմ, ասելով, թե Իրանը միջամտում է տարածաշրջանի երկրների ներքին գործերին  կամ լարվածություն է հարուցում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում:

Պիտակ