Հունիս 10, 2020 12:02 Asia/Tehran
  • Բորելն անդրադարձել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն և Թրամփի  անհիմն հայտարարությանը

Դոնադլ Թրամփը, ով իշխանության գալու առաջին նիսկ օրվանից քննադատում էր Իրանի միջուկային համաձայնագիրը, 2018թ մայիսի 8-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս համաձայնությունից:

Սակայն այսօր, երբ Վաշինգտոնը նպատակ ունի երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն, ԱՄՆ-ը հայտարարում է,  թե շարունակում է լինել ՀԳՀԾ-ի անդամ և կարող է գործադրել ձգանի մեխանիզմը:

4+1 խմբի անդամները դեմ են արտահայտվել Վաշինգտոնի այս պնդմանը: Երեքշաբքի օրը, ԵՄ արատքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բրոլեը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է եկել ՀԳՀԾ-ից և չի կարող օգտվել իր անդամակցության իրավունքից ՝ Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու նպատակով:

Չինաստանի ԱԳՆ Վանգ Յիի հետ հանդիպումից հետո, Բորելը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն այլևս չի հանդիսանում ՀԳՀԾ-ի անդամ:

Նա ասել է. «Միացյալ Նահանգները դուրս է եկել ՀԳՀԾ-ից , հետևաբար չի կարղ պնդել, թե այդ համաձայնագրի մաս է կազմում և քայլեր ձեռնարկել Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգհելու ուղղությամբ: Իրականությունը սա է: Նրանք դուրս են եկել միջուկային համաձայնությունից»:

Բորելի այս հայատարարությունը վկայում է, որ անգամ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցներն են ընդգծում, թե ՀԳՀԾ-ի անդամ լինելու մասին այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն անհիմն են: Բորելը հավելել է, որ ԱՄՆ-ը ոչ միայն 2018թ դուր սէ եկել համաձայնագրից, այլ նաև չի մասնակցել ՀԳՀԾ-ի հանձնաժողովի նիստերից ոչ մեկին:

Հատկանշական է, որ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ը շարունակում է լինել ՀԳՀԾ-ի և ԱԽ 2231 բանաձևի անդամ և իրավունք ունի գործադրել համաձայնագրով նախատեսված մեխանիզմները, այդ թվում նաև ձգանի մեխանիզմը, որպեսզի երկարաձգի Իրանի զենքի էմբարգոն: Իսկ այդ նպատակին հասնելու համար, Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել ՄԱԿ-ի ԱԽ անդամների վրա:

Սակայն ԱԽ երկու անդամներ Ռուսաստնը և Չինաստանը, բացահայտորեն դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի առաջարկին

Եվ հիմա, Ջոզեֆ Բորելի հայտարարությունից հետո, ԱՄՆ-ը արդեն չի կարող պնդել, որ իր եվրոպացի գործընկերները համաձայն են իր այն պնդման հետ, թե ԱՄՆ-ը շարունակում է լինել ՀԳՀԾ-ի անդամ:

Պիտակ