Օգոստոս 29, 2020 18:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԵՄ-ն ուժաղացնում է ճնշումը Թուրքիայի վրա  և աջակցությունը Հունաստանին

Թուրքիայի կողմից Էգեյան ծովի հունական կղզիների տարածքում նավթի հետախուզական գործողությունները լարվածություն են առաջացրել Հունաստանի և Թուրքիայի միջև: Երկու երկրների միջև ռազմական բախման եզրին, Եվրամիությունը դիրքորոշում է որդեգրել Հունաստանի օգտին և որոշում է ընդունել պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը հայտարարել է, որ միությունը պատրաստում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ  Բորելը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Պատժամիջոցները կարող են ուղղված լինել անհատների, նավերի, Թուրքիայի կողմից եվրոպական նավահանգիստների կիրառոման  և տնտեսական ոլորտի դեմ»:

Բորելը և Մաասն ընդգծել են, որ Եվրամիությունը նախ ցանկանում է բանակցությունների միջոցով մեղմել Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուրբաթ օրը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրները պարտավորվել են աջակցել Հունաստանին՝  արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի դեմ պայքարում:

Թուրքիայի վրա ԵՄ ճնշման սրումը  արժանացել է Անկարայի կտրուկ արձագանքին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ երեկոյան մի հայտարարությամբ դատապարտել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ դաշինքը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: 

Թուրքիան և Հունաստանը տարաձայնություն ունեն Միջերկրական ծովի արևելքում բնական գազի պաշարների շուրջ: Հունաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող  Կիպրոսի կողմից ՝ տարածաշրջանում գազի պաշարները հետախուզելու և շահագործելու փորձը հանդիպել է թուրքական ընդդիմությանը:

Թուրքիայի կողմից Կիպրոսի ափերին նավթի և գազի հետախուզման հարցը հանգել է Հունաստանի և Թուրքիայի միջև  լարվածությանը Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Այն տարածքը, որտեղ Թուրքիան զբաղված է հետախուզական գործողություններով, ըստ Աթենքի հայտարարության, գտնվում է Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ի  պատասխան Հունաստանի, Կիպրոսի, Իտալիայի և Ֆրանսիայի համատեղ զորավարժությունների, որ տեղի են ունենում Միջերկրական ծովի արևելյան շրջանում, ասել է, որ իր երկիրը չի նահանջի Միջերկրական ծովում նավթի և գազի հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներից:

Արևելյան Միջերկրական ծովում գազի պաշարների հետ կապված  Թուրքիայի և ԵՄ որոշ անդամների միջև աճող լարվածությունը հանգել է ԵՄ-ից  Անկարայի հեռանալուն և հարաբերությունների  լարվածությանը: 

2016-ի հուլիսին Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո, ԵՄ-Թուրքիա հարաբերությունները լարված են: ԵՄ-ի և Թուրքիայի միջև տարաձայնություններն ընդգրկում են ԵՄ անդամակցության գործընթացի կասեցումից մինչև Բրյուսելի սուր քննադատությունները Թուրքիայի ներքին քաղաքականության և քաղաքական համակարգը խորհրդարանականից նախագահականի փոփոխության հետ կապված: Հաշվի առնելով, որ Եվրաիության երկու երկրներ՝  Հունաստանը և Կիպրոսը, անմիջականորեն ներգրավված են Թուրքիայի հետ ծովային գազի պաշարներից որոնման և արդյունահանման ծովային վեճի մեջ, հետևաբար Բրյուսելը պնդում է աջակցել երկու երկրներին:

Ավելի վաղ Եվրամիությունը, Թուրքիայի հետախուզական գործունեությունը «անօրինական» համարելով, նախազգուշացրել է Անկարային, որ եթե հետախուզական գործողությունը չդադարի պատրաստ է «պատշաճ պատասխանել» Անկարային:

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ