Սեպտեմբեր 07, 2020 18:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Բորելը նախազգուշացնում է Անկարային. ակտիվացնել է ԵՄ-ի և Թուրքիայի դիմակայությունը

Հունաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների խորացումը Էգեյան ծովում Անկարայի հետախուզական գործողության շուրջ երկու երկրները հայտնվել են ռազմական առճակատման եզրին:

Եվրամիության դեմ Անկարայի ագրեսիվ մոտեցումը արժանացել է դաշինքի խիստ քննադատությանը և  ԵՄ-ը նախազգուշացրել է Թուրքիային: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը կիրակի օրը ասաց, որ Թուրքիան ձգտում է վերականգնել նախկին կայսրությունը: Անդրադառնալով արևելյան Միջերկրական ծովում  Թուրքիայի վերջին քայլերին, Բորելն ասել է . «Անկարայի դեմ պատժամիջոցները Թուրքիային զսպելու արդյունավետ միջոցներից է»:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Լը Դրիանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանը կքննարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը և որ հնարավոր է մի շարք միջոցառումներ ձեռնարկել Թուրքիայի դեմ:

Միջերկրական ծովում գազի պաշարների հետ կապված  Թուրքիայի և ԵՄ որոշ անդամների միջև աճող լարվածության հետևանքով, Անկարային հեռացել է ԵՄ-ից և երկկողմ հարաբերությունները սրվելեն:

ԱՄՆ քաղաքական փորձագետ Ջոզեֆ Հինքսն ասել է. «Եվրամիությունը կանգնած է Հունաստանի կողքին և նախազգուշացրել է Անկարային՝ գազի հայտնաբերման  աշխատանքների կապակցությամբ»: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ դրա հետևանքով, երկկողմ հարաբերություններում լարվածությունը սրվել է::

Շարունակելով  գազի հետախուզական գործողությունները, Անկարան նպատակ ունի ոչ միայն Թուրքիայի ափերի մոտ գտնվող հունական կղզիների իրավական կարգավիճակի վերանայել, այլև Եվրամիությանը հարկադրել աջակցել Անկարային: Հաշվի առնելով Բրյուսելի աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին, դա շատ քիչ հավանական է թվում: ԵՄ որոշ երկրներ գործնական քայլեր են ձեռնարկել Հունաստանին աջակցելու ուղղությամբ: Ֆրանսիան 10 ռազմական ինքնաթիռ է վաճառել և 8 առաջադեմ «Ռաֆալ» կործանիչներ  է հանձնել Հունաստանին, իսկ տարածաշրջան է ուղարկել ռազմածովային ստորաբաժանումներ: 2016-ի հուլիսին Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո, ԵՄ-Թուրքիա հարաբերությունները լարված են,  ինչը կասեցնում է Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: ԵՄ-ի և Թուրքիայի միջև տարաձայնություններն ընդգրկում են ԵՄ անդամակցության գործընթացի կասեցումից մինչև Բրյուսելի սուր քննադատությունները Թուրքիայի ներքին քաղաքականության և քաղաքական համակարգը խորհրդարանականից նախագահականի փոփոխության հետ կապված: Վերջին երկու տարիներին նոր տարաձայնությունները, ինչպիսիք են Թուրքիայի ռազմական միջամտությունը Սիրիայի հյուսիսում և Անկարայի ռազմական միջամտությունը Լիբիայի քաղաքացիական պատերազմին, հանգեցրել են Եվրամիության և Թուրքիայի միջև տարաձայնությունների խորացմանը: Եվրամիությունն այժմ քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Էրդողանը սպառնացել է, որ Թուրքիան խիստ կպատասխանի   կիրառված պատժամիջոցներին: Բրյուսելը պնդում է, որ հարկավոր է բանակցությունների միջոցով լուծել Անկարայի հետ տարաձայնությունները:

Եվրախորհրդարանի նախագահը տեղեկացրել է Էրդողանին, որ պատժամիջոցների և երկխոսության տարբերակները սեղանի վրա են և կոչ է արել նրան վերջ տալ սադրիչ գործողություններին: Այնուամենայնիվ, ԵՄ-Թուրքիա հարաբերությունների հեռանկարը պարզ չէ:

 

 

 

 

Պիտակ