Նոյեմբեր 04, 2020 17:34 Asia/Tehran
  •  Ռուսաստանը նախազգուշացրել է  Լեռնային Ղարաբաղում 2000 ծայրահեղական վարձկանների  ներկայության մասին

Ռուսաստանը բազմիցս նախազգուշացրել է այդ երկրում,Կովկասում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ծայրահեղական ահաբեկիչների ներկայության և անվտանգության ռիսկերի մասին և շեշտել նրանց դեմ պայքարի անհրաժեշտությունը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է արել  օտարերկրյա դերակատարներին, այդ թվում Թուրքիային թույլ չտալ, որ Մերձավոր Արևելքի վարձկանները տեղակայվեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանwum: Նա հավելել է, որ հակամարտության գոտում կա շուրջ 2000 վարձկան: 

Այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն բարձրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ հեռախոսազրույցնների ընթացքում:

Տարածաշրջանային քաղաքականությանը համահունչ՝ Թուրքիան ակտիվորեն միջամտել է տարածաշրջանային ճգնաժամերին, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի և Լիբիայի ճգնաժամերը ՝ ծայրահեղական ահաբեկիչներին ուղարկելով այդ տարածքներ:

Ահաբեկիչների ներկայությունը վերջին ռազմական զարգացումներում Լեռնային Ղhարաբաղի պատերազմում  և Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած  ռազմական օգնությունը, հանգեցրել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքների գրավմանը:

Ըստ ամենայնի, Անկարան, որն այժմ հովանավորում է  Բաքվին, մտադիր չէ դադարեցնել այս պատերազմը, որը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Ադրբեջանի հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի համար:

Լեռնային Ղարաբաղում ծայրահեղականների ներկայության հետ կապված մտավախություններն ավելի շատ մտահոգություն են առաջացնում Ադրբեջանում նրանց շարունակական ներկայությամբ, հատկապես Իրանի մերձակա սահմանային շրջաններում, և դրանց հնարավոր տարածումը Հարավային Կովկասում և Ռուսաստանում:

Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ասել էր. «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը կարող է դարպաս դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ՝ տարածաշրջան և Ռուսաստան մուտք գործելու համար»:

Ծայրահեղական ահաբեկիչների կողմից ներկայացված լուրջ սպառնալիքի պատճառով Ռուսաստանը ոչ միայն պայքարել է նրանց դեմ իր սահմանների ներսում և շրջակայքում, այլ հիմնականում 2015-ի սեպտեմբերից Սիրիայում իր ռազմական ներկայության հիմնական նպատակներից մեկը եղել է ահաբեկիչների վերացումը: Ահաբեկչական խմբերի անդամներից շատերը Ռուսաստանի կամ Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետությունների քաղաքացիներ են և նրանց սպանելով Ռուսաստանը մտադիր է կանխել նրանց վերադարձը այդ երկրներ:

Այժմ ծայրահեղական ահաբեկիչներին մարզելու, վերազինելու և ուղարկելու Անկարայի վարած քաղաքականությունը առաջացրել է Մոսկվայի մտահոգությունները:

Իհարկե, Ռուսաստանը այդ հարցում միայնակ չէ, և Իրանը նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ահաբեկչական տարրերի առկայության, նրա սահմանների մոտակայության և անվտանգության սպառնալիքների մասին:

Երեքշաբթի օրը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, հեռուստատեսային ելույթում ասել է. «Հաղորդվում է, որ ահաբեկիչները մտել են տարածք, միջազգային սահմանները չպետք է խախտվեն և ահաբեկիչները չպետք է մոտենան մեր սահմաններին: հակառակ դեպքում նրանք: Եթե ​​նրանք մոտենան մեր սահմաններին, հակահարված կստանան»:

Հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի նոր դիրքորոշումը, Անկարան պետք է հնարավորինս շուտ վերանայի իր քաղաքականությունը: Հատկապես հաշվի առավելով, որավելի մեծ թվով ծայրահեղական տարրեր են մտնում Կովկաս անվտանգության նոր սպառնալիքներ են ի հայտ եկել Կովկասում և Դրան հակազդելը պահանջում է Ադրբեջանի հարևան երկրների, այդ թվում ՝ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը:

 

 

 

 

 

 

Պիտակ