Դեկտեմբեր 04, 2020 12:33 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Զարիֆի զգուշացումը. Իրանի խորհրդարանում վավերացված օրենքի ծանր ստվերը ՀԳՀԾ-ի կողմերի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն զգուշացրել է, որ եթե ՀԳՀԾ-ի կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները, Իրանը կկիրառի «Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական գործողություն» օրենքը:

Հինգշաբթի օրը, Իտալիայի Հռոմ քաղաքում կայացած «Միջերկրածովյան երկխոսություններ» վեցերորդ վիրտուալ համաժողովում ունեցած ելույթում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավաստիացրել է, որ Իրանի խորհրդարանում օրենք է վավերացվել՝ Եվրոպային ու ԱՄՆ-ին պարտադրելու կատարել  ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իրենց պարտավորությունները:

Իրանի իսլամական խորհրդարանը վավերացրել է «Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական գործողությունների» մասին օրենք, որը Սահմանադրության Պահապանների խորհրդի կողմից հաստատվելուց հետո, օրենքի ուժ է ստացել և կառավարությունը պարտավորվելու է երկու ամսվա ընթացքում այն իրագործել:

Այդ օրենքի համաձայն, եթե ՀԳՀԾ-ի կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները, Իրանը 20 տոկոս հարստացված ուրան է արտադրելու, այլևս չի իրագործելու Լրացուցիչ արձանագրությունը և Արաքի օբյեկտի նման ծանր ջրի ռեակտոր է կառուցելու:

Նախքան այս օրենքի վավերացվելը, ՀԳՀԾ-ի համաձայնության 36-րդ հոդվածի համաձայն, հակադարձելով համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուն և Եվրոպայի կողմից խախտումներին, Իրանը դադարեցրել էր իր հանձնառությունների մի մասի կատարումը, իսկ  խորհրդարանի վավերացրած  օրենքով, նոր ու ազդեցիկ քայլեր է ձեռնարկելու:

Այսպիսով դիմացի կողմը առավել քան երբևէ պարտավորվելու է կատարել ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները և չեղարկել հակաիրանական պատժամիջոցները:

Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զու Ալ-Նուրին «Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական գործողություններ» նախագծի նշանակության մասին ասել է.«Այս նախագիծը հաջողված կհամարվի այն ժամանակ, երբ համաձայնության մյուս կողմը կատարի իր պարտավորությունները և չեղարկվեն Իրանի դեմ պատժամիջոցները: Այդպիսով կարելի կլինի ասել, որ նախագիծն Իրանի իսլամական հանրապետության կառավարության օգտին է եղել»:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ևս Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնության շրջանակում կատարել է իր պարտավորությունները և  ՄԱԳԱՏԷ-ի 15 զեկույցները ապացուցում են դա: Նման պայմաններում, եվրոպական կողմը չի կատարել իր հանձնառությունները և քայլել է Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին զուգահեռ:

Իսլամական խորհրդարանի ընդունած օրենքի շնորհիվ, Իրանի կառավարությունն ավելի հզոր է հանդես գալու ՀԳՀԾ-ի համաձայնության մյուս կողմերի նկատմամբ: «Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական գործողություններ» օրենքի համաձայն, եթե կողմերը չկատարեն իրենց պարտավորություններըն Իրանը հրաժարվելու է ՀԳՀԾ-ի սահմանափակություններից, որպեսզի ՀԳՀԾ-ի համաձայնությունը հարգող միակ երկիրը չլինի:

Պիտակ