Մեկնաբանություն- Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետը ՀԳՀԾ-ի վերաբերյալ. Իրանը չի շտապում
Իր նոռուզյան ելույթում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ՀԳՀԾ-ի մասին ասել է.«Պատժամիջոցները չեղարկելու մասին ամերիկացիների խոստումը թղթի վրա արժեք չունի, և նրանք պետք է գործնականում վերացնեն պատժամիջոցները, ինչը պետք է հաստատվի Իսլամական Հանրապետության կողմից»:
ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Մի շարք ամերիկացի պաշտոնյաներ խոսում են ՀԳՀԾ-ի վերաբերյալ, նշելով, որ համաձայնագիրը պետք է փոփոխության ենթարկվի: Այո, իրավիճակը փոխվել է, սակայն ոչ թե ԱՄՆ-ի, այլ մեր օգտին: Ուստի, եթե ՀԳՀԾ-ն պետք է փոխվի, ուրեմն պետք է փոխվի ի շահ Իրանի»:
Սպիտակ տանը Ջո Բայդենի ներկայությունից երկու ամիս անց, ԱՄՆ-ի կառավարությունը նախորդ չորս տարվա քաղաքականությունն է վարում Իրանի նկատմամբ և փորձում է առավելագույն ճնշման քաղաքականությամբ Իրանին վերադարձնել բանակցության սեղանի շուրջ:
Բայդենի կառավարության վերջին օրերի դիրքորոշումները վկայում են, որ ամերիկացիները փորձում են ճնշման դիվանագիտությամբ, նոր արտոնություններ կորզել Իրանից: Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը ձախողվեց և Բայդենի կառավարությունը պետք է հասկանա, որ չի կարող Իրանին պարտադրել հանձնվել:
Ինչպես ԻԻՀ առաջնորդն է նշել՝ ԱՄՆ-ի նախկին վարչակազմի կողմից կիրառված առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է, հավելելով, որ եթե նոր վարչակազմը նույնպես ցանականա շարունակել այդ քաղաքականությունն ապա կրկին ձախողելու է, քանի որ Իրանն ամեն օր ավելի է հզորանում:
ՀԳՀԾ-ի մասին Իրանի քաղաքականությունը հստակորեն հայտարարվել է և ընդունվելու դեպքում, իրավիճակը կփոխվի, սակայն եթե համաձայնության մյուս կողմերը, հատկապես ԱՄՆ-ն չընդունեն, ներկա իրավիճակը կշարունակվի: Իրանը չի շտապում պատժամիջոցների չեղարկման և ՀԳՀԾ-ի համաձայնությանը ԱՄՆ-ի վերադարձի համար:
Ամերիկացիները ՀԳՀԾ վերադառնալու և պատժամիջոցները չեղարկելու համար նշում են, թե ով պետք է առաջին քայլը ձեռնարկի, սակայն դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ ԱՄՆ-ն է խախտել իր հանձնառությունները և պետք է գործանական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ:
ՀԳՀԾ-ից համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Եվրոպան և համաձայնության մյուս կողմերը ևս չկարողացան կատարել իրենց հանձնառությունները և ապահովել Իրանի շահերը, հետևաբար Թեհրանն օրակարգում դրեց այդ համաձայնության շրջանակում հանձնառությունների կրճատումը և այսօր իրականացնում է 20 տոկոս ուրանի հարստացման ծրագիրը:
ՀԳՀԾ-ի շուրջ ներկա իրավիճակը վկայում է Իրանի լրջության ու հեղինակության մասին: Իրանը խաղաղ միջուկային գործունեությունն իրականացնում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո, և միջուկային համաձայնությունը վերականգնելու ճանապարհին ոչ այրում է հնարավորությունները, ոչ էլ շտապում է, և միայն մտածում է իր շահերի ապահովման մասին: