Ապրիլ 07, 2021 17:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը, 4+1 խմբի հույսը և Իրանի սպասելիքները

Երեքշաբթի օրը Վիեննայում կայացավ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը:

Համաձայնություն ձեռք բերվեց ձևավորել պատժամիջոցների և միջուկային հարցերի վերաբերյալ երկու աշխատանքային խումբ՝ համապատասխան տեխնիկական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:

Աշխատանքային խմբերը քննարկելու են պատժամիջոցների չեղարկման և միջուկային խնդիրների լուծմանն ուղղված տեխնիկական հարցերը և արդյունքների մասին տեղեկացնելու են համատեղ հանձնաժողովի անդամներին: 

ԱՄՆ-ի պատվիրակությունը գտնվում էր Վիեննայի մեկ այլ հյուրանոցում և չէր մասնակցում համատեղ հանձնաժողովի նիստին: Իրանը հայտարարել է, որ պատրաստ չե երկկողմ կամ բազմակողմ բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ:

Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան ասել է.«Կա միասնություն և ցանկություն` ​փորձագետների երկու խմբերի  հետ համատեղ դիվանագիտական ​​գործընթաց սկսել՝ միջուկային համաձայնության գործադրման և պատժամիջոցների վերացման վերաբերյալ»:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Թվիթերում գրել է. «Հուսով եմ, որ Վիեննայում ՀԳՀԾ-ի հաջորդ հանդիպումը կլինի Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու գործընթացի սկիզբը»:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Վիեննայում կայացած միջուկային բանակցությունները կառուցողական էին և քայլ դեպի առաջ: Նա հավելել է. «Մեր համար միակ ճանապարհը 2015 թ կնքված միջուկային գործարքին երկկողմ վերադարձն է»:

ՀԳՀԾ-ին վերադառնալու Իրանի դիրքորոշումը ևս պարզ է: Եվ քանի դեռ Վաշինգտոնը չի բավարարել Թեհրանի պահանջները, իրավիճակը կմնա անփոփոխ:

Իրանի արտաքին գործերի փոխնախարար և  ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստում Իրանի պատվիրակության նախագահ Սեյեդ Աբբաս Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ պատժամիջոցների վերացումը ՀԳՀԾ-ի վերականգնման առաջին և ամենաանհրաժեշտ քայլն է, իսկ պատժամիջոցների չեղարկումից և Իրանի կողմից դրա  հաստատումից հետո, կասեցնել միջուկային պատասխան գործողությունները և վերադառնալ ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրմանը:

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալին խոստովանել է, որհակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է: Չնայած ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը քննադատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ նախկին վարչակազմի քաղաքականությունը, սակայն նա հայտարարել է, որ համաձայնագրին  վերադառնալու պայմանը Իրանի կողմից իր պարտավորությունների կիարժեք գործադրումն է: Նա խոստացել է, որ եթե Իրանը վերադառնա ՀԳՀԾ-ի լիակատար իրագործմանը, Վաշինգտոնը նույնպես կվերադառնա համաձայնություն:

4 + 1 խմբի  եվրոպացի անդամները, որ հիմա իրենց դիրքորոշումները համաձայնեցնում են Բայդենի կառավարության հետ, նախկինում առաջարկել էին ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել ՀԳՀԾ-ի և ԱՄՆ-ի միջև: Թեհրանը չէր ընդունել առաջարկը:

Իրանը հայտարարել է, որ քանի դեռ ԱՄՆ-ը չի չեղարկել   պատժամիջոցներն Իրանը չի մասնակցի Վաշինգտոնի ներկայությամբ որևէ  նիստի»:

Իրանի հետ բանակցություններ սկսելու նպատակով ՀԳՀԾ-ի  համատեղ հանձնաժողովի նիստին զուգահեռ Վիեննա ժամանելու ԱՄՆ փորձը ձախողվեց:

 

 

 

 

 

Պիտակ