Մեկնաբանություն՝ Իրանի հեղինակության բաղադրիչներն ԻԻՀ գերագույն առաջնորդի տեսանկյունից
Կիրակի օրը Աշխատավորների և Ուսուցչի օրերի կապակցությամբ հեռուստատեսային ելույթում, անդրադառնալով ուսուցիչների ու աշխատավորների դերակատարությանը երկրի ապագայի գործում, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է մի շարք կարևոր խնդիրների, այդ թվում՝ ընտրությունների և իսլամական համակարգի ամրապնդման վերաբերյալ:
Ուսուցիչներին անվանելով պահակազորի սպաներ՝ երիտասարդների կրթության ոլորտում, իսկ ազգային արտադրույթունն ամենալավ ու ազդեցիկ ճանարապհը՝ պատժամիջոցները վերացնելու համար, առաջնորդը նշել է. «Աշխատավորների մեծ ու ազդեցիկ հասարակությունը և ուսուցիչների ապագա կերտող ու մտավորական խավը հասարակության զարգացման կարևոր ուժերից են: Նրանք հասարակության զարգացման ու առաջադիմության երկու թևերն են: Իրականաությունը ցույց է տալիս, որ Իրանն ունի բազմաթիվ հնարավորություններ ու ներուժ՝ որպեսի կարողանա հասնել այս զարգացմանը»:
Անկասկած, Իրանի ժողովրդի ուժը տնտեսական, քաղաքական, ռազմական ու մշակութային է: Այստեղ դերակատարություն ունի նաև կրոնական ու ազգային մաիսնությունը և ժողովրդի մասնակցությունն ընտրություններին: Անկասկած այս գործոնները փոխկապակցված են ու երկրի կարողության ու անկախության գրավականը:
Հմաշխարհային ու միջազգային ասպարեզներում դիվանագիտական կառույցի աշխատանքն ու հեղինակությունը հենց այս ուժի արդյունքն է:
Անդրադառնալով ԶԼՄ-ներում Իրանի ԱԳ նախարար Զարիֆի մասնավոր հարցազրույցից հատվածների հրապարակմանը և Ղոդս ստորաբաժանման տարածաշրջանային գործունեությանն Այաթոլլահ Խամենեին ասել է, որ այս կապակցությամբ յուրաքանչյուր սխալ կարող է անփոխարինելի սխալ դառնալ երկրի համար:
Այաթոլլահ Խամենեին նշել է. «Արտաքին քաղաքականությունը ոչ մի տեղ չի որոշվում ԱԳ նախարարությունում: Աշխարհի բոլոր երկրներում բարձրագույն ժողովներն ու պաշտոնյաներն են այն որոշում: Իհարկե, ԱԳ նախարարությունը նույնպես մասնակից է այդ գործընթացին, սակայն կատարում է միայն գործադիր ֆունկցիա: Իրանում գոյություն ունի ազգային անվտանգության գերագույն խորհուրդ, որը որոշում է կայացնում և ԱԳ նախարարությունը պետք է իրականացնի այդ որոշումները»:
Այաթոլլահ խամենեին հավելել է, որ ԱՄՆ-ն ամեն պահի կարող է շահարկել ցանկացած չհաշվարկված քայլ, հավելելով, որ ցանկացած քայլ, որը կարող է նպաստել տարածաշրջանում Իրանի հեղինակության մեծացմանը, զայրացնում է ԱՄՆ-ին: Որպես օրինակ, առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հակազդեցությունն Իրանի, Չիանստանի, Ռուսաստանի ու տարածաշրջանի այլ դեկրների համագործակցությանը, հավելելով, որ Վաշինգտոնը հույս ունի, որ Իրանը կարող է վերադառնալ նախահեղափոխական շրջան և ԱՄՆ-ն կարող է այնտեղ կրկին հաստատել իր իշխանությունը:
Անշուշտ, Իրանի ժողովրդի ուժն ու կարողությունը և այն, որ այդ երկիրն օրինակ է դարձել այլ երկրների համար, շատ մեծ դերակատարություն են ունեցել պատմության այնպիսի տղամարդկանց շնորհիվ, ինչպես ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին:
Վերջին տարիների ընթացքում, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձում էին նոր տարածաշրջան կերտել՝ փորձելով մասնատել Ասիայի արևմուտքը, ԻՀՊԿ-ն ենթարկվել է բազմաթիվ հերյուրանքների: ԱՄՆ-ն, աջակցելով մի շարք ահաբեկիչների, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու իր տարածաշրջանային դաշնակիցների օգնությամբ, փորձում էր լայնածավալ պատերազմ սկսել տարածաշրջաբում: Սակայն ԱՄՆ-ի սադրանքը ձախողվեց, քանի որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանումն ամենայն քաջությամբ կանգնեց ցանկացած ագրեսիայի, ոտնձգության ու ահաբեկչության դեմ: Երբ ԱՄՆ-ն պարտվեց, Իրանի նկատմամբ գործադրեց առավելագույն ճնշման քաղաքականությունը, տմարդորեն սպանելով գեներալ Սոլեյմանիին, ով Ղոդս ստորաբաժանման հրամանատաարն էր: Սակայն այս հանցագործությունն ավելի ամրապնդեց Իրանի դիրքերը: Եվ եթե այսօր ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ ՀԳՀԾ, և դիվանագիտական երկխոսություն ծավալել Թեհրանի հետ, դա Իրանի ուժի արդյունք է, որը դիմակայեց տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցությանն ու ագրեսիային: