Մայիս 25, 2021 19:36 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Երկարաձգվել է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև տեխնիկական փոխըմբռնման հուշագրի ժամկետը

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև տեխնիկական փոխըմբռնման հուշագրի ժամկետի երկարաձգումը լավ լուր որակելով ողջունել է այն: Նրա իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Այս փոխըմբռնումն ավելի մեծ հնարավորություն է ստեղծում Վիեննայում համաձայնության գալու համար»:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև փոխըմբռնման հուշագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի հունիսի 24-ը: 

Գրոսսիի խոսքով՝ ժամանակավոր երկկողմ տեխնիկական փոխըմբռնման  հետ կապված  համաձայնությունը ձեռք է բերվել 2021 թվականի փետրվարին՝ Թեհրանում:

«Առաջին հերթին՝ Թեհրանի տարբեր վայրերում մեր տեխնիկական սարքավորումների հավաքած տեղեկությունները կշարունակեն պահպանվել: Երկրորդ  հերթին՝ սարքավորումները, ստուգման և մոնիտորինգի գործողությունները, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք, կշարունակվեն մինչև  հունիսի 24-ը», հավելել է Գրոսսին:

Անցյալ տարի Իսլամական խորհրդարանն  ընդունեց օրենք, որն Իրանի կառավարությանը պարտավորեցնում է հակաիրանական պատժամիջոցների չչեղարկվելու դեպքում,  դադարեցնել լրացուցիչ արձանագրության շրջանակում Իրանում ՄԱԳԱՏԷ-ի  կողմից ստուգումների անցկացումը:

Իրանը երեք ամիս ժամանակ էր տվել ՄԱԳԱՏԷ-ին և 2021 թվականի մայիսի 22-ը հայտարարել էր որպես այդ ստուգումների վերջնաժամկետ:

Թվում է, որ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի նոր տեխնիկական համաձայնագիրը ձեռք է բերվել 4+1 խմբի միջնորդությամբ, Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի տարբեր նիստերի անցկացման շրջանակում  Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության հասնելու  հնարավորություն ստեղծելու նպատակով:

Հաշվի առնելով ՀԳՀԾ-ի  համատեղ հանձնաժողովի վերջին նիստից հետո հրապարակված  լուրերը, թվում է,  որ վերջին շաբաթներին զգալի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման և Իրանի կողմից իր պարտավորությունների կատարմանը վերադառնալու հարցում:  ՀԳՀԾ-ի վերականգնման բանակցությունների գործընթացի կապակցությամբ  Արաղչին ասել է «Կան նշաններ, որ Միացյալ Նահանգները վերադառնում է ՀԳՀԾ, սակայն բանակցությունները շարունակվում են: Եթե Իրանի դեմ ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները չեղարկվեն և դա հաստատվի Թեհրանի կողմից, Իրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր միջուկային պարտավորությունների լիարժեք կատարմանը»:

Ի դեպ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև տեխնիկական փոխըմբռնման համաձայնագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ Եվրամիության դրական դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Բրյուսելը մտահոգված  է Վիեննայում ընթացող բանակցությունների ձախողման և արդյունքում ՀԳՀԾ-ի տապալման հարցով:

Այդ մտահոգությունն առավելաբար եվրոպացիների, հատկապես իմաստավորվում են Եվրոեռյակի (Ֆրանսիա, Գերմանիա,  Բրիտանիա) ,  անվտանգության , քաղաքական ու տնտեսական շահերի շրջանակում: 

Եվրամիությունը և Եվրոեռյակը բազմիցս հայտարարել են, որ հաշվի առնելով ՀԳՀԾ-ի հիմնական դերը տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման հարցում, ցանկանում են պահպանել այս համաձայնագիրը և խոստացել են, որ ամեն ինչ կանեն այն գործադրելու համար:

Այնուամենայնիվ եվրոպացիները ԱՄՆ-ի ճնշումների  և անհրաժեշտ կամք չունենալու պատճառով, հրաժարվեցին կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները և գործարկել Իրանի հետ ֆինանսական ու  առևտրի մասին INSTEX մեխանիզմը:

Իրանն արձագանքելով եվրոպական երկրների թերացումներին, հինգ փուլում կրճատեց ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները: Այժմ Եվրամիությունը և Եվրոեռյակը հուսով են, որ Վիեննայի բանակցությունները կարդյունավորվեն և ենթահող կստեղծվի ՀԳՀԾ-ն պահպանելու համար: Այնուամենայնիվ դա չի նշանակում, որ Իրանը կմոռանա ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները չկատարելու հարցում եվրոպացիների թերացումները: 

 

Պիտակ