Ապրիլ 19, 2022 12:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանը դատապարտել է  Շվեդիայում մուսուլմանների դեմ հակաիսլամական գործողություններն ու բռնությունները

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին իր անձնական էջում հակադարձել է Եվրոպայում, հատկապես Շվեդիայում, ծայրահեղ աջերի հակաիսլամական գործողություններին:

Նա գրել է.«Կրոնական ազատությունը փոխարինվել է երկնային կրոնների հասցեին վիրավորանքներով, իսկ խոսքի ազատությունը դարձել է Արեւմուտքում ծայրահեղականության եւ ռասիզմի տարածման գործիք։   Ռամազան սուրբ ամսվա ընթացքում, Շվեդիայի ոստիկանության պաշտոնական աջակցությամբ, 2 միլիարդ մուսուլմանների հասցեին ուղղված անարգանքը մարդու իրավունքների խախտում է, ատելության դրսևորում և բարոյականության դեմ ուղղված քայլ»:

Բահադորի Ջահրոմին անդրադարձել է Շվեդիայում ոստիկանության աջակցությամբ, աջ-ծայրահեղականների հակաիսլամական քայլերին: Կիրակի օրը, Շվեդիայի Նորշոփինգ քաղաքում, Ղուրանն այրելու դեմ մուսուլմանների բողոքի ցույցին, միջամտել են ոստիկանները և երեք մարդ է վիրավորվել ոստիկանության կրակոցների հետևանքով: 

Անցյալ հինգշաբթի Շվեդիայում անկարգությունները բռնկվեցին ամբողջ երկրում ծայրահեղ աջ ակտիվիստների հակաիսլամական գործողություններից հետո, երբ ոստիկանության միջամտությունը տարբեր քաղաքներում հանգեցրեց բռնությունների և բախումների: Դանիայի «Կոշտ գիծ» աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ՝ Ռասմուս Փալուդան, որն ունի դանիական և շվեդական երկքաղաքացիություն, Շվեդիայում իրականացնում է մի շարք հակաիսլամական և հակամիգրացիոն միջոցառումներ, որոնցից ամենակարևորն է Սուրբ Ղուրանի հրապարակային այրումը, որն իրականում խորհրդանշական հակաիսլամական քայլ է և կատարվում է Եվրոպայում մուսուլմանների ներկայության դեմ։ Այնուամենայնիվ, Ռասմուսենի և այլ ծայրահեղ աջերի վերջին փորձը հինգշաբթի օրը ձախողվեց արևելյան Շվեդիայի Լինկպինգ քաղաքում մահմեդականների լայնածավալ ցույցերի պատճառով: «Կոշտ գիծ» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը, որի անդամները Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Ղուրանը այրելու անցյալ ունեն, ասել է, որ նման ծրագրերի նպատակը շվեդ ժողովրդին արթնացնելն էր:

Դանիայի և Շվեդիայի կառավարությունները խոսքի ազատությունն են պատրվակ ծառայեցնում ծայրահեղականներին թույլատրելու վիրավորել իսլամական սրբությունները և  մահմեդականներին՝ այրելով Ղուրանը: Մինչդեռ Արևմուտքի, այդ թվում՝ եվրոպական երկրների, խոսքի ազատության մասին երկակի չափանիշներին հայացքը նետելը ցույց է տալիս, որ նրանց այդ մոտեցումը դրսևորվում է միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է իսլամատյացության և մուսուլմանների սրբությունների դեմ ուղղված անարգանքին, իսկ այլ հարցերում, այդ թվում Հոլոկոստը մերժելը կամ Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի օգտին դիրքորոշվելը անընդունելի է Եվրոպական պետությունների համար և այդ հարցերում նրանք քրեական գործ են հարուցում:

Պիտակ